Հայտնի են Փարաքարի նախնական ընտրության արդյունքները․ առաջատարը Լյուդվիգ Գյուլնազարյանն է
ՔաղաքականԱյսօր Արմավիրի մարզի Փարաքար համայնքում մեկնարկած նախնական ընտրությունների վերջին օրն էր։
Առավելագույն ձայներ (594 ձայն) ստացավ Լյուդվիգ Գյուլնազարյանը՝ դառնալով համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար։ Նա արտահերթ ընտրություններում կգլխավորի իշխող ՔՊ-ի ցուցակը։
Հիշեցնենք, որ Փարաքարի փրայմերիզին մասնակցել է 6 թեկնածու, այդ թվում՝ սկանդալի կենտրոնում հայտնվելուց հետո համայնքապետի պաշտոնից հրաժարված Լյուդվիգ Գյուլնազարյանը, համայնքապետի նախկին տեղակալ Գոռ Սարիբեկյանը, Արփինե Առաքելյանը, որը նախկինում ևս աշխատել է Փարաքարի համայնքապետարանում, և Կարեն Երեմյանը, որը Շրջակա միջավայրի նախարարության աշխատակից է։