Քարաթափման պատճառով Հրազդան-Հանքավան ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի
ՀասարակությունՀունվարի 13-ին, ժամը 21:05-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան-Հանքավան ավտոճանապարհին՝ Մարմարիկ ջրամբարի մոտակայքում, տեղի է ունեցել քարաթափում, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։
Փրկարար ծառայության հաղորդմամբ, պարզվել է, որ Հրազդան-Հանքավան ավտոճանապարհի 27-րդ կմ-ի մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում, ավտոճանապարհը դարձնելով միակողմանի երթևեկելի. տուժածներ չկան:
Փրկարարները քարը (մոտ 1 խմ) հեռացրել են ավտոճանապարհից՝ դարձնելով այն երկկողմանի եթևեկելի: