Նավթը շարունակում է թանկանալ
ԱյլՀինգշաբթի առավոտյան անմշակ նավթի հենանիշային գները շարունակել են աճել, գրում է InterFax-ը:
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի մարտյան ֆյուչերսները Մոսկվայի ժամանակով ժամը 8:08-ին աճել են 0,12 դոլարով (0,15%)՝ հասնելով 82,15 դոլարի՝ մեկ բարելի դիմաց: Չորեքշաբթի օրը այս պայմանագրերը թանկացել են 2,11 դոլարով (2,6%)՝ հասնելով 82,03 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։
Նշված ժամանակահատվածում Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) էլեկտրոնային առևտրի ժամանակ WTI-ի փետրվարյան ֆյուչերսների գնանշումները աճել են 0,1 դոլարով (0,12%)՝ հասնելով 80,14 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։
Նախօրեին ֆյուչերսներն աճել էին 2,54 դոլարով (3,3%)՝ մեկ բարելի դիմաց կազմելով 80,04 դոլար։