Տիգրան Սիմոնյանը նշանակվեց Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ռեկտոր (տեսանյութ)
ՔաղաքականՀայաստանի ֆիզիկական կուլտորայի և սպորտի պետական ինստիտուտի ռեկտորի թափուր պաշտոնի առաջանալու հիմքով հայտարարվել է մրցույթ և 2024 թվականի դեկտեմբերի 10-ին տեղի է ունեցել մրցույթը, որին մասնակելու համար գրանցվել էր մեկ հավակնորդ մանակավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ, Տիգրան Գրիգորի Սիմոնյանը։
Մրցույթի արդյունքում Հոգաբարձուների խորհրդի կազմի գաղտնի քվեարկությամբ 17 կողմ, 1 դեմ ձայնով Ֆիզիկական կուլտորայի և սպորտի պետական ինստիտուտի ռեկտոր է ընտրվել Տիգրան Գրիգորի Սիմոնյանը՝ 5 տարի ժամկետով։