Լուրը, թե Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ՀՀ–ում Իրանի դեսպանին, չի համապատասխանում իրականությանը․ Արման Մուսինյան
ՔաղաքականՀՀ առաջին նախագահի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը հայտնում է, որ լրատվամիջոցներով տարածվող լուրը, թե այսօր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին, չի համապատասխանում իրականությանը:
Ավելի վաղ ԶԼՄ–ները գրել էին, որ այսօր, հունվարի 16-ին ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի հետ։
«Շուրջ երկու ժամ տևած զրույցի ընթացքում հանգամանորեն քննարկվել են հայ-իրանական բարեկամության ամրապնդման, տնտեսական և մշակութային հարաբերությունների խորացման, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության և հաղորդակցության ճանապարհների անխափան գործունեության ապահովման ու զարգացման խնդիրները։
Հանդիպմանը ներկա են եղել նաև դեսպանության խորհրդական Ալի Ասղար Շահամաթդարը և ՀՀ Առաջին նախագահի գրասենյակի տնօրեն Ավետիս Ավագյանը»,– ասվում էր հաղորդագրության մեջ։