Արևմուտքի պատճառով՝ հայկական կողմի աշխատանքը դանդաղել է․ Զախարովա
Արտաքին ՔաղաքականԱրևմուտքի կործանարար ազդեցության պատճառով եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում հայկական կողմի աշխատանքը դանդաղել է։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք վստահ ենք, որ խմբի շրջանակներում լիարժեք համագործակցության հնարավորինս շուտ վերսկսումը ոչ միայն կնպաստի Հարավային Կովկասի տարածաշրջանում տրանսպորտի և կապի համակարգի վերականգնմանը, այլև կապահովի ողջ տարածաշրջանի հետագա սոցիալ-տնտեսական զարգացումը», - ասել է Զախարովան:
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչն ընդգծել է՝ Ռուսաստանը պատրաստ է աջակցել Ադրբեջանին և Հայաստանին այս խնդրի լուծման գործում։