Երբեք չի քննարկվել Հայաստանում արտատարածքային միջանցքների ստեղծման հարցը․ Զախարովա
Արտաքին ՔաղաքականՌուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների մասնակցությամբ եռակողմ աշխատանքային հանձնաժողովը երբեք չի քննարկել Հայաստանում արտատարածքային միջանցքների ստեղծման հարցը։
Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ընդհակառակը, պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ երկրներն ունեն իրավասություն և ինքնիշխանություն այն երթուղիների նկատմամբ, որոնք անցնում են իրենց տարածքով»,- ասել է նա։