Կարծում եմ՝ ինձ լավ չեք ճանաչում, որովհետև ես շոուների սիրահար չեմ․ ՆԳ նախարարը՝ լրագրողին
ՔաղաքականՆԳ նախարար Արփինե Սարգսյանի ամփոփիչ ասուլիսին լրագրողը հարց ուղղեց՝ հիշեցնելով Նիկոլ Փաշինյանի կողմից մի շարք պաշտոնյաների, այդ թվում՝ ՆԳ նախարար Վահե Ղազարյանին sms գրելու և աշխատանքի հեռացնելու պահանջը, ասաց, որ Արփինե Սարգսյանը այժմ նշանակվել է, որպեսզի ուժեղացնի կառույցը, և վերջինս հայտնի է մի քանի «շոուներով»։
Այս հարցադրմանն ի պատասխան Արփինե Սարգսյանն ասաց․ «Կարծում եմ՝ ինձ, երևի, լավ չեք ճանաչում, որովհետև ես ոչ շոուների սիրահար եմ, ոչ էլ առավել ևս որևէ դրվագից ինչ-որ խուսափող կամ արձագանք տալու վճռականություն չունեցող անձ եմ, հետևապես շոուների թեման համարենք փակված, որովհետև նմանատիպ գործելաոճ առնվազն ես չունեմ։
Ոստիկանությունն ունի կոնկրետ գործառույթներ տարբեր պրոցեսներով, կարող է տարբեր միջոցառումների տարբեր մեթոդաբանական վերաբերմունքներ ցուցաբերել, տարբեր օպերացիաների կարող են մասնակցել հատուկ նշանակության ստորաբաժանումները։ Ցանկացած դրվագ, որը կանվանեք շոու, առաջարկում եմ մեկնաբանել իմ ասած նոր մեկնաբանության տրամաբանության մեջ»,– ասաց նա։