ՀԱԿ-ի դիմումը ՍԴ-ի կողմից գրանցվել է և գտնվում է ուսումնասիրման փուլում
Քաղաքական
«Հայ ազգային կոնգրեսի» դիմումը Սահմանադրական դատարանի կողմից գրանցվել է և գտնվում է ուսումնասիրման փուլում։ Այս մասին Լուրեր.com-ի հետ զրույցում ասաց ՍԴ մամլո խոսնակ Հովհաննես Պապիկյանը։
Ըստ օրենքի՝ նախնական ուսումնասիրման փուլը տևում է մինչև 30 օր, ՍԴ որոշմամբ՝ այդ ժամկետը կարող է երկարացվել ևս 10 օրով։ Այս ընթացքում ՍԴ-ն պետք է որոշի՝ ընդունել, թե մերժել դիմումը։
Պապիկյանի խոսքերով՝ իրենք դեռ ժամանակ ունեն, և երբ օրը հայտնի լինի, կհաղորդեն մամուլով:
Հիշեցնենք, որ ՀԱԿ խմբակցությունը, հղում անելով Սահմանադրության 70-րդ հոդվածին, ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ Կանոնակարգ օրենքի 44-րդ հոդվածի 4-րդ մասը և այն ճանաչել հակասահմանադրական։ Դիմումի տակ ստորագրել է 34 պատգամավոր։ ՀԱԿ-ի այս նախաձեռնությանը միացել էին «Ժառանգություն» և ԲՀԿ խմբակցությունները։


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում