Իրան-Ռուսաստան համաձայնագիր է կնքվել
Իրան
Իրանի և Ռուսաստանի միջև գործընկերության համաձայնագիրը պարունակում է կետեր կրթության և մշակութային փոխանակման ոլորտում կապերի ամրապնդման վերաբերյալ, RIA Novosti-ին ասել է Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին։
«Այս համաձայնագիրը, քանի որ համապարփակ է, ի դեպ, ներառում է մշակութային համագործակցության հարցեր, mասնավորապես, կրթության ոլորտում համագործակցություն, ուսանողների և ուսուցիչների փոխանակում, համագործակցություն տեխնոլոգիաների ոլորտում` հատկապես նոր, դա նախատեսված է այս համաձայնագրով»,- ասել է իրանցի դիվանագետը։
