Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
Իրավունք
ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Անի Մարտիրոսյանի կողմից բավարարվել էր մեր միջնորդությունը՝ Գաբրիել Չենբերջյանին 2 ամիս ժամկետով կալանավորելու վերաբերյալ գլխավոր դատախազության վերաքննիչ բողոքը բանավոր ընթացակարգով անցկացնելու մասին։ Այս մասին հայտնում է փաստաբան Միքայել Համբարձումյանը։
«Քննության արդյունքում դատախազի բողոքը մերժվեց։
Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Տիգրան Դավթյանի և վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Անի Մարտիրոսյանի օբյեկտիվ և սկզբունքային որոշումներով Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ։
Վստահ ենք, որ ապագայում կժխտվի նաև Գաբրիել Չենբերջյանին առաջադրված մեղադրանքը»։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)