Բա վեր կենայիր, մի հատ ապտակ տայիր, Միրզոյա՛ն․ Բագրատյան (տեսանյութ)
Տեսանյութեր«Միասին» շարժման անդամ, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը կառավարության դիմաց բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում անդրադարձել է հայ-ամերիկյան ստորագրված համաձայնագրին. «Մեջը գրված է Ղարաբաղի մասին, որ մի քիչ փող կտանք էդ ժողովրդին: Բա էդ Ամերիկա՞ն չէր, որ ասում էր՝ ստատուսը մի քիչ իջեցրեք, Թարմփը՞ չէր, որ ասում էր՝ հայերը պետք է հետ գնան: Դա հերթական դավաճանությունը չի՞:
Միրզոյա՛ն, չգիտեմ՝ որ երկիրն ես ներկայացնում ստորագրման պահին, ինչի՞ ես դա ստորագրում: Վեր կենայիր, մի հատ էլ ապտակ տայիր, ասեիր՝ այ ընկեր, խոսք եք տվել, եկեք արեք: Որ սաղդ լքեք, ո՞ւր ենք գնալու:
Հայաստանի գոյության հիմքը Մինսկի խումբն է, եթե դա տվեցինք, Հայաստան չկա: Եթե դա չեք հասկանում, գնացեք, նստեք, կարդացեք, երեւի հասկանաք,- ասել է նա:
Տեսանյութը՝ «Հրապարակի»։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում