Կմասնակցի՞ Փաշինյանը Թրամփի երդմնակալությանը. Կառավարությունից չեն հստակեցնում
Հրապարակումներ
ԱՄՆ–ի 47–րդ նախագահ ընտրված Դոնալդ Թրամփի երդմնակալությանը հաշված օրեր են մնացել, բայց այս պահին դեռ հայտնի չէ` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի արարողությանը, թե ոչ։
«Մենք վարչապետի ցանկացած այցի մասին տեղեկացնում ենք ժամանակին»,– Sputnik Արմենիային ասել է Փաշինյանի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
Sputnik Արմենիայի դիտարկմանը, թե այսօր արդեն հունվարի 18-ն է, նա այսպես արձագանքեց. «Ասացի այն, ինչ ասացի, ավելացնելու ոչինչ չունեմ»։
