Թուրքիայից միգրանտների ապօրինի Վրաստան մտցնելու փորձ է եղել (տեսանյութ)
ՏեսանյութերԹուրքիայից մի խումբ միգրանտներ ապօրինի կերպով Վրաստան են բերվել շինանյութ տեղափոխող բեռնատարով։ Այս մասին հայտնում է ՆԳՆ մամուլի ծառայությունը, գրում է NewsGeorgia-ն։
Դեպքը տեղի է ունեցել Սարփիի անցակետում։ Թուրքիայի վեց քաղաքացիներ ձերբակալվել են պետական սահմանն ապօրինի հատելու և միգրանտներին ապօրինի տեղափոխելու համար։ Նրանց թվում է բեռնատարի 44-ամյա վարորդը։
Նախաքննությունը շարունակվում է։ Ձերբակալվածներին սպառնում է 4-ից 8 տարվա ազատազրկում։


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը