Բաքուն պետք է ապահովի Ռուբեն Վարդանյանի արդար դատավարnւթյան իրավունքները. Amnesty International
Amnesty International-ի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնօրեն Մարի Ստրութերսն արձագանքել է Լեռնային Ղարաբաղում պետնախարար Ռուբեն Վարդանյանի ապօրինի դատավարության մեկնարկին։
«Ադրբեջանի իշխանությունները պնդում են, որ Ռուբեն Վարդանյանին դատարանի առջև են կանգնեցրել՝ պատասխանատվության ենթարկելու այն հանցագործությունների համար, որոնցում նրան մեղադրում են։ Բայց նրան զրկելով արդար դատաքննության իրավունքներից՝ նրանք արդարադատության ճիշտ հակառակն են անում։ Իշխանությունները պետք է պաշտպանեն և ապահովեն Ռուբեն Վարդանյանի արդար դատաքննության իրավունքները։
Իշխանությունները պետք է անհապաղ, մանրակրկիտ, անկախ, անաչառ և արդյունավետ կերպով հետաքննեն այս ծանր մեղադրանքները և պատասխանատվության ենթարկեն նրանց, ովքեր համարվում են այս ամենի պատասխանատուներ։
Միջազգային հանրությունը պետք է ուշադիր հետևի այս աղմկահարույց գործին, որպեսզի ապահովի Ռուբեն Վարդանյանի արդար դատաքննության իրավունքը և արդարությունը»,-ասել է Մարի Ստրութերսը։


















































Ամենադիտված
Մարտի 20-ին կդադարեցվի ջրամատակարարումը. հասցեներ