Կառավարությունը հրապարակել է Հայ Առաքելական Եկեղեցու դեմ արշավի վերաբերյալ խոստացված 74-էջանոց զեկույցը Հայաստանի հավաքականը բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունն ավարտեց 2 բրոնզե մեդալով Սոսկ խոսքեր չեն, այլ ըստ էության ուղղակի սպառնալիք. Զախարովան մեկնաբանել է ԱՄՆ հայտարարությունները «Հայաստանի անվտանգությունն է անտեր մնալու»․ Սամվել Կարապետյանը՝ ռուսական ռազմաբազայի հնարավոր դուրսբերման մասին «Սա հարձակում է կրոնական ազատության դեմ»․ Գարեգին Երկրորդի փաստաբանը՝ քրեական հետապնդման մասին Դատարան է հանձնվել «Արմենիկում»-ի տնօրենի վերաբերյալ քրվարույթի նյութերը. տվյալների մի մասը ձեռք է բերվել Եվրաջասթի գործիքակազմի կիրառմամբ Դաժան բախում՝ Արագածոտնում․ 3 վիրավոր, նրանց թվում՝ ազատամարտիկ, քաղաքական գործիչ Վարդան Մալխասյանը․ Երևան-Գյումրի ճանապարհին 5 կմ խցանում է առաջացել Սպանության կազմակերպման մեջ մեղադրվող Արգամ Աբրահամյանը կմնա կալանքի տակ Միրզոյանն ու Չեխիայի ԱԳ նախարարը քննարկել են տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման ծրագրերը Հայաստանի և Հունաստանի վարչապետները քննարկել են երկկողմ բարեկամական հարաբերությունների հետևողական զարգացումը 8.3 մլն դրամի համակարգչային հափշտակության գործով նախաքննությունն ավարտվել է․ մեղադրանք է ներկայացվել 1 անձի Եթե փոխեինք պարտված կառավարությանը, այսօր Հարավային Կովկասում որոշիչ գործոն կարող էինք դառնալ. Զաքարյան 

Մոսկվան չի պատրաստվում սուբսիդավորել Փաշինյանի եվրոպական ֆանտազիաները․ Արմեն Աշոտյան

Քաղաքական

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պատասխանում է ընթերցողների 5 հարցերին, փոխանցում է «Առավոտը»։ 

Հարց առաջին։ Ինչպե՞ս եք վերաբերվում ԱՄՆ-ի հետ վերջերս ստորագրված փաստաթղթին։ Ինչպիսի՞ ազդեցություն այն կունենա մեր անվտանգության մակարդակի վրա։ 

Պատասխան։ Ուղեղների լվացման իշխանական կոյուղին «փրգվանք» ոճի խրախճանք է կազմակերպել, սակայն սթափ եւ պրոֆեսիոնալ գնահատականները ի մի բերելով, կարելի է փաստել. 

1. Այդ փաստաթուղթը, որպես ձեւաչափ, հայ-ամերիկյան 30 տարվա հարաբերությունների շարունակությունն է, նախկինում եղած ձեռքբերումների ամրագրմամբ։
 

2. Փաստաթուղթը իր կոնտենտով չի ենթադրում անվտանգության որեւէ ուղիղ երաշխիքներ եւ մեխանիզմներ Հայաստանի համար։ 

3. Ստեղծված տարածաշրջանային իրավիճակում եւ փաշինյանական քաղաքականության արդյունքում, ճիշտ հակառակը, այդ փաստաթուղթը կտրուկ ավելացնելու է անվտանգային ռիսկերը՝ Ռուսաստանի եւ Իրանի աճող առարկայական մտահոգությունների ֆոնին։ 

4. Այդ իմաստով հատկապես մտահոգիչ են ՀՀ սահմանների հետ կապված ամերիկյան ենթադրվող գործառույթները։ 

5. Հատկանշական է, որ ադրբեջանական ագրեսիայի մասին որեւէ հստակ ձեւակերպումներ փաստաթուղթը չի պարունակում, օրինակ, Արցախի հայաթափման կամ Հայաստանի ինքնիշխան տարածքների զավթման հետ կապված։ 

6. Հայաստանում միջուկային էներգետիկայի ապագայի հետ կապված ուրվագծվող զարգացումները լրջագույն մտահոգությունների առանձին ծանր բեռ են ստեղծում։ 

7. Թեպետ ԱՄՆ գնացող եւ եկող վարչակազմերի միջեւ անցումային համաձայնեցման մեխանիզմները, կարծես թե, աշխատել են այս դեպքում, սակայն դա ոչ մի երաշխիք չի ստեղծում։ Հիշեցնեմ, որ 2016-ին ընտրվելուց հետո Թրամպը դուրս հանեց ԱՄՆ-ն մի շարք շատ ավելի կենսական եւ գլոբալ համաձայնություններից՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ գործարքից, կլիմայի Փարիզյան համաձայնությունից, Տրանս-Աթլանտիկ եւ Տրանս-Խաղաղօվկիանոսյան առեւտրային նախաձեռնությոններից։ 

8. Եվ իհարկե, Հայաստանում «ժողովրդավարության բարձր մակարդակի» մասին ձեւակերպումները զավեշտ են։ Տպավորություն է, որ ԱՄՆ Պետքարտուղարը չի կարդացել ԱՄՆ Պետքարտուղարության վերջին տարեկան զեկույցը այս թեմայով։ 

Հարց երկրորդ։ Եվրոպական Միությանը Հայաստանի միանալու խոսակցությունների ֆոնին կրկին շրջանավառվում է «մեկ գիշերվա մեջ մտցրին ԵԱՏՄ» թեման։ Ինչպե՞ս կմեկնաբանեք սա։ 

Պատասխան։ Բովանդակային եւ փաստարկված հակադարձումներ այս դատարկ եւ պրիմիտիվ մանիպուլյացիաներին վաղուց տրվել են՝ թե՛ անձամբ ՀՀ երրորդ նախագահի, թե՛ իր թիմակիցների, թե՛ գիտակ փորձագետների կողմից։ Իրականության մասին լավ գիտի նաեւ Նիկոլը, ով այս հարցը ուղիղ քննարկել է ՌԴ նախագահի հետ Սոչիում իրենց առաջին հանդիպման ընթացքում (2018-ի մայիսի 14-ին): Պուտինն իրեն ասել է, որ ՌԴ-ից որեւէ ճնշում չի եղել, եւ ԵԱՏՄ-ում Հայաստանի անդամակցության համար նախագահ Սարգսյանն է ժամանակին խնդրել իրեն։ 

Շեշտեմ, որ Սերժ Սարգսյանի այդ քայլի շնորհիվ է, որ մինչեւ իշխանազավթումը Հայաստանը խիստ մրցունակ էր նաեւ գեոպոլիտիկ իմաստով, մինչեւ Նիկոլը չսկսեց բոլոր ուղղություններով քանդել Հայաստանի անվտանգային միջավայրը։ Սարգսյանի այդ քայլի շնորհիվ է, որ Հայաստանը մինչեւ 2020 խուսափեց կրկնել Ուկրաինայի, Մոլդովայի եւ Վրաստանի ճակատագիրը։ Երրորդ նախագահի այդ քայլի շնորհիվ է, որ տնտեսական իմաստով Հայաստանը դեռ շնչում է։ Ի վերջո, եթե, ըստ այդ վայրահաչների, հնարավոր է «մեկ գիշերվա մեջ» նման միություններ մտնել, ապա ակնկալում եմ իրենց տերերից մեկ գիշերվա մեջ Հայաստանը մտցնել ԵՄ։ Ավելին, հաշվի առնելով դրանց հեքիաթասաց «Շախերեզադա» էությունը, պատրաստ եմ սպասել 1000 ու մեկ գիշեր։ Բայց թող հիշեն, ի հակառակ արեւելյան հեքիաթների հերոս Գարուն ալ Ռաշիդի, վերջում ժողովուրդը ոչ թե սիրահարվելու է նրանց, այլ պատժելու։ 

Հարց երրորդ։ Համաձայ՞ն եք, որ Ռուսաստանի Դաշնությունից վերջերս հնչող գնահատականները, կարծես, յուղ են լցնում փաշինյանական հակառուսական քարոզչության վրա։ 

Պատասխան։ Ակնհայտ է, որ Մոսկվայում ընդհանուր առմամբ հոգնել են Նիկոլի քաղաքականության մասին «նեյնիմ-նեյնիմ» անելուց։ Մյուս կողմից տեսանելի է, որ պաշտոնական Մոսկվան բազմաշերտ արձագանքներ է տալիս։ ՌԴ նախագահի աշխատակազմը՝ ամենահավասարակշռված եւ դիվանագիտական։ ՌԴ կառավարությունը՝ հետեւանքների մասով ամենակոնկրետ եւ բաց։ ՌԴ ԱԳՆ-ն ՝ անհաջող կերպով շրջանառելով կամ կրկնելով ադրբեջանական նառատիվները։ 

Իսկ խորհրդարանական եւ քարոզչական մակարդակներում՝ ամենամտահոգ եւ ագրեսիվ։ Հայ-ռուսական հարաբերություններում խորացող ճգնաժամը գնալով անկառավարելի է դարձնում տեղեկատվական-քաղաքական խոսույթը, ինչը հղի է անդառնալի հետեւանքներով թե երկկողմ հարաբերությունների, թե Հայաստանի անվտանգության համար։ Կարճ ասած՝ Մոսկվան չի պատրաստվում սուբսիդավորել Փաշինյանի եվրոպական ֆանտազիաները։ 

Հարց չորրորդ։ Ադրբեջանը շարունակում է ստանալ Փաշինյանից այն, ինչ ուզում է։ 
Սրա դեմը ո՞նց առնել։ 

Պատասխան։ Ձեր հարցի մեջ ծանր հոգոց զգացի։ Նույն անկեղծ հոգոցով պատասխանեմ՝ իշխանափոխությամբ (այս պատասխանից հետո կռահում եմ նոր հարցեր եւ հոգոցներ)։ Ակնհայտ է, որ դրսից ուղղակի սատարողներ չունենք։ Ժամանակակից համաշխարհային քաղաքականության բնութագիր դարձող ներկայիս ռեյդերային գրոհների մեջ մենք հոժարակամ պատրաստ ենք լինել մանրադրամ, գեոպոլիտիկ ավար։ Սփյուռքի ներուժը արտաքին լոբիստական աշխատանքներում եւ ընկճված է, եւ անբավարար, եւ մաշված։ Հայաստանի քաղաքացիները ոչ մեկի հետ իրենց հույսերը կապելու շանս, շռայլություն կամ տարբերակ չունեն։ 

Հին ու դառը ճշմարտություն է . спасение утопающих- дело рук самих утопающих. Նիկոլը փորձում է արձանագրել մի, իրականում աննախադեպ, երեւույթ՝ հայերին դարձնել աշխարհի ամենալվացած ուղեղով ժողովուրդ։ Հայերին դարձնել աշխարհի ամենաապաճած ինքնասիրությամբ ժողովուրդ։ Հայերին դարձնել աշխարհի ամենաանպատիվ կեցվածքով ժողովուրդ։ Ու սա ոչ թե զգացմունքային դառնությունից եմ ասում, այլ կարդալով եվրոպական, ռուսական, ամերիկյան վերլուծաբանների հոդվածները եւ զեկույցները։ 

Նիկոլը Ալիեւից ավելի շատ է վախենում, քան սեփական ժողովրդից։ Այո, Փաշինյանի պահվածքը անբարոյական է։ Իսկ մե՞րը։ 

Հարց հինգերորդ։ Ի՞նչ կասեք այն մարդկանց, որոնք մինչեւ հիմա «մերժում են Սերժ Սարգսյանին» եւ կրկնում են, որ «սաղ Սերժնա մեղավոր»։ 

Պատասխան։ Վերջերս մի առիթիվ այդ հարցին անդրադարձել եմ, ուստի թույլ տվեք կրկնել։ Որպես բժիշկ կարող եմ փաստել, որ «Սերժին մերժելու» վարակը ընթանում է երկու հիմնական սցենարով։ Մեծ մասի մոտ՝ ջրծաղիկի տարբերակով. մի անգամ հիվանդացել են, իմունիտետ են ձեռք բերել և ողջ կյանքի ընթացքում այլևս նույն վիրուսից չեն կպնում։ 

Իսկ ոմանց մոտ էլ «Սերժին մերժելը» վերածվել է խրոնիկ հերպեսի, որը պարբերաբար սրվում է և տհաճ ցանավորմամբ նախշում դեմքերը մրսելուց, սթրեսից կամ անկանոն կյանքից։ Սերժ Սարգսյանը անձամբ եւ հրապարակավ ընդունել է իր/մեր սխալները եւ բացթողումները (օրինակ, ուշադիր վերընթերցեք կամ դիտեք ՀՀԿ ղեկավարի ծրագրային ելույթը Հանրապետականի վերջին համագումարին)։ 

Հերթը իրեն հանիրավի ու միամտաբար մեղադրողներինն է եւ հիվանդագին մերժողներինը։ Դեռ ուշ չէ։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կառավարությունը հրապարակել է Հայ Առաքելական Եկեղեցու դեմ արշավի վերաբերյալ խոստացված 74-էջանոց զեկույցըՀայաստանի հավաքականը բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունն ավարտեց 2 բրոնզե մեդալովՍոսկ խոսքեր չեն, այլ ըստ էության ուղղակի սպառնալիք. Զախարովան մեկնաբանել է ԱՄՆ հայտարարությունները «Հայաստանի անվտանգությունն է անտեր մնալու»․ Սամվել Կարապետյանը՝ ռուսական ռազմաբազայի հնարավոր դուրսբերման մասին«Սա հարձակում է կրոնական ազատության դեմ»․ Գարեգին Երկրորդի փաստաբանը՝ քրեական հետապնդման մասինԹրամփը Սի Ծինփինին դիմավորել է ինքնաթիռի մոտ՝ ԱՄՆ ժամանելուց հետո Դատարան է հանձնվել «Արմենիկում»-ի տնօրենի վերաբերյալ քրվարույթի նյութերը. տվյալների մի մասը ձեռք է բերվել Եվրաջասթի գործիքակազմի կիրառմամբ Դաժան բախում՝ Արագածոտնում․ 3 վիրավոր, նրանց թվում՝ ազատամարտիկ, քաղաքական գործիչ Վարդան Մալխասյանը․ Երևան-Գյումրի ճանապարհին 5 կմ խցանում է առաջացելՍպանության կազմակերպման մեջ մեղադրվող Արգամ Աբրահամյանը կմնա կալանքի տակՄիրզոյանն ու Չեխիայի ԱԳ նախարարը քննարկել են տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման ծրագրերըՀայաստանի և Հունաստանի վարչապետները քննարկել են երկկողմ բարեկամական հարաբերությունների հետևողական զարգացումը 8.3 մլն դրամի համակարգչային հափշտակության գործով նախաքննությունն ավարտվել է․ մեղադրանք է ներկայացվել 1 անձիԵթե փոխեինք պարտված կառավարությանը, այսօր Հարավային Կովկասում որոշիչ գործոն կարող էինք դառնալ. ԶաքարյանԵՄ-ն շարունակելու է աջակցությունը ՀՀ Կառավարության ծրագրերի առաջմղմանը․ կայացել է Փաշինյան–ֆոն դեր Լայեն հանդիպումը«Ժողովուրդ». Ինչու են Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ այցից ակնկալվող արդյունքների շուրջ զգուշավոր իշխանական շրջանակներում «Փաստ». Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին «Հրապարակ». Պապիկյանը կասկածում է, որ իրեն ժերտվա կտան «Իրավունք». «Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է «Ժողովուրդ». ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները «Փաստ». Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները «Հրապարակ». Ամենամեծ վնասն ընդդիմությանը հասցրել է Թաթոյա՞նը «Իրավունք». Լավ գիտեն՝ Նիկոլը մարսողը չի. Ինչից են վախեցած Սարգսյանները «Ժողովուրդ». Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է «Փաստ». Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները «Մանկական Եվրատեսիլ»-ում Naré-ն կներկայացնի Հայաստանը «BOO!» երգով Ապամոնտաժումներ են իրականացվել Էրեբունի վարչական շրջանումՍեպտեմբերի 24-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօրՔասախի նախկին ղեկավարի կողմից 28 հողամաս օտարելու վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել էԱնահիտ Ավանեսյանը ներկայացրել է առողջապահական համընդհանուր ծածկույթի ուղղությամբ Հայաստանի ձեռքբերումներն ու փորձըՈւկրաինան համաձայնել է լիակատար, անհապաղ և անվերապահ հրադադարի․ Անդրեյ ՍիբիգաՈ՞ր համայնքում չի կարելի ծորակից ջուր խմել․ հայտարարություն «Հաղթանակ» կամրջի տակ 40-ամյա տղամարդու դի է հայտնաբերվելԳազայի վերականգնման համար նախատեսվում է 2.45 մլրդ դոլարի վեցամսյա ծրագիր. AxiosՀոգ տարեք երեխաների մասին․ մագնիսական փոթորիկը կհարվածի Երկրին Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը ոչ-ոքի խաղաց ԱՄՆ հավաքականի հետՊապոյանն այցելել է «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի Մասիսի խաղողի մթերման կայանՆեթանյահուն «անակնկալներ» է խոստացել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում իր ելույթումՀԷՑ-ի բաշխման ցանցի արդիականացմանն ուղղված ներդրումային ծրագրերի իրականացումը շարունակվում էԽոշոր վթար է գրանցվել «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա. հայտարարվում է ջրանջատում. «Վեոլիա Ջուր» 26 մարդու կյանք փրկած շան պատվին Վենեսուելայում հուշարձան է կանգնեցվելՊարեկները «ակուլաթափ» են արել մի քանի վարորդների, որոնց պետհամարանիշների վրա շնաձկներ են եղելԲանակից ազատո՞ւմ. նոր նախագիծ․ Հայելային պատասխան կտանք. Մոսկվան՝ Արևմուտքին (տեսանյութ) Խնամք իրականացնող հաստատություններում բռնության կանխարգելումը պետք է լինի առաջնահերթություն․ ՄԻՊՔննարկվել են Հայաստան-Սիրիա երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորություններըԿորեայից մինչև Ռուսաստան․ ո՞վ կկառուցի Հայաստանի նոր ատոմակայանը (տեսանյութ) Սիրիան պատրաստ է Իսրայելի հետ խաղաղության, սակայն Գոլանից չի հրաժարվի. Աշ-Շարաան ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայումԱնկախության 35-ամյակի միջոցառումները նոր նշաձող են սահմանել. Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել կազմակերպիչներին Մհեր Գրիգորյանն ընդունել է Մեծ Բրիտանիայի դեսպան Ալեքսանդրա ՔոուլինԿենտրոնում ու Շենգավիթում 12 ժամ ջուր չի լինի Ինչ են քննարկել Նիկոլ-Փաշինյանն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը․ հանդիպման մանրամասները
Ամենադիտված