Դատական գործընթացի ներքո քողարկված հաշվեհարդար է տեղի ունենում․ Կարեն Վրթանեսյան
Հրապարակումներ
Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Ադրբեջանում հայ պատանդների, խղճի բանտարկյալների մասին խոսելիս ուշադիր եղեք «դատարան», «դատավարություն», «դատ» բառերն օգտագործելիս։
Որովհետև իրականում կատարվողը դատական գործընթացի ներքո քողարկված հաշվեհարդար է։
Դատական անտուրաժն անհրաժեշտ է Ալիևին և իր հանցակիցներին (այդ թվում Նիկոլին) այդ հաշվեհարդարին օրինականության շղարշ տալու համար։
Ամեն անգամ երբ կրկնում ենք «դատարան», «դատ», ակամա մենք էլ ենք այդ մանիպուլյացիայի մասնակիցը դառնում։
Այո՛, սա էլ ալիևյան #նորլեզ է։ Պետք է ուշադիր լինենք, այդ ծուղակի մեջ չընկնենք։ Ալիևն էլ է իր բնույթով խաբելապետ (spin dictator)»։


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի