Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա և 22 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն
Հասարակություն
Հունվարի 18-19-ը ՆԳՆ ՓԾ Արագածոտնի, Կոտայքի մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ։ Հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից:
Մասնավորապես՝ Աբովյան, Հրազդան քաղաքներում, Քաղսի, Ֆանտան գյուղերում, Ճարճակիս-Մելիքգյուղ և Քուչակ Եղիպատրուշ ավտոճանապարհներին։ Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա և 22 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ