Իսլամ Մախաչևը պաշտպանեց չեմպիոնական գոտին
Սպորտ
MMA-ի ռուսաստանցի մարտիկ Իսլամ Մախաչևը UFC 311 մրցաշարում հաղթել է բրազիլացի Ռենատո Մոիկանոյին, հաղորդում է Lenta-ն։
Մենամարտը տեղի է ունեցել Լոս Անջելեսում (ԱՄՆ) և ավարտվել առաջին ռաունդում ռուսաստանցի մարզիկի հաղթանակով՝ խեղդող հնարքի կիրառմամբ։ Մախաչևը ռեկորդային չորրորդ անգամ պաշտպանեց թեթև քաշային կարգում չեմպիոնի տիտղոսը:
Մախաչևն այժմ ունի 27 հաղթանակ և մեկ պարտություն MMA-ում։ Բրազիլացին ունի 20 հաղթանակ և վեց պարտություն, և մեկ այլ մենամարտ, որին նա մասնակցել է, ավարտվել է ոչ-ոքի։


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան