Սահմանին ռազմական էսկալացիայի վտանգը պահպանվում է. Փաշինյանի «ձեռքերն» «իրարից խաբար չեն» (տեսանյութ)
Բաքուն զինվում է, Կարսում ընթանում են թուրք-ադրբեջանական զորավարժություններ, իսկ հայ-ադրբեջանական սահմանին ռազմական էսկալացիայի վտանգը պահպանվում է:
Չնայած ամսվա սկզբին Ալիևի հոխորտալից ելույթին և Բաքվից շարունակաբար հնչող և այդ թվում թուրքական մամուլի կողմից բորբոքվող սպառնալիքներին՝ Հայաստանի նորաստեղծ արտաքին հետախուզությունը բարձր չի գնահատում Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ լայնամասշտաբ ռազմական հարձակման հավանականությունը: Այս մասին Արտաքին հետախուզության ծառայությունը նշել է ՀՀ արտաքին ռիսկերի վերաբերյալ 2025 թ. տարեկան զեկույցում՝ անդրադառնալով Ադրբեջան-Հայաստան տիրույթում գոյություն ունեցող ռազմաքաղաքական ռիսկերին:
Մանրամասները՝ տեսանյութում։
Հեղինակ՝ Արամ Սարգսյան


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու