Ովքեր են մեկնել Փաշինյանի հետ Նյու Յորք Իշխանությունն ամեն ինչ անում է՝ ՏԻՄ ընտրություններում վարչական ռեսուրսով ընտրվելու համար. Վիգեն Հակոբյան (տեսանյութ) Իրանական ավիաընկերությունների չվերթները դեպի Ադրբեջան դադարեցվում են Անդրանիկ Թևանյանի խափանման միջոց կալանքը երկարացվեց ևս 3 ամսով Հայաստան կժամանի Եվրոպական ժողովրդական կուսակցության գլխավոր քարտուղարը Կրակոցներ Երևանում․ Հղիին տեղափոխել են հիվանդանոց, երեխան մահացել է (տեսանյութ) Հայտնի է՝ քանի ռուս զինծառայող է զոհվել Ուկրաինայում․ տվյալներ են հրապարակվել Թբիլիսիում ձերբակալել են քրեական շրջանակների հետ կապվող Պեյքրիշվիլի եղբայրներին «Հրաշք այգու» ռեստորանային համալիրում տեղի ունեցած ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել Հայաստանը և Չինաստանը համաձայնագիր են ստորագրել միջազգային ավտոմոբիլային փոխադրումների մասին Մոսկվայի կոշտ ուղերձը Երևանին․ Եվրաինտեգրման վտանգը պետք է գնահատել Փաշինյանը մեկնել է ԱՄՆ. Ուկրաինայի իրավիճակը օրեցօր վատանում է. Պեսկով 

Մենք Արարատի դիսկուրսի ներքո չենք կարող ժամանակակից զենքեր գնել․ Փաշինյան (տեսանյութ)

Քաղաքական

Բանակի բարեփոխումների համար շատ էական է Արարատի և Արագածի դիսկուրսը: Ինչո՞ւ, որովհետև եթե մենք բանակը բարեփոխում ենք Արարատի և պատմական Հայաստանի խոսույթի ներքո, մեզ ոչ մեկ ոչ միայն զենք չի վաճառի, մեզ հետ ռազմական համագործակցություն չի հաստատի, այլև մենք ինքներս մեզ, այդ թվում` միջազգային հանրության տեսանկյունից կդարձենք, որովհետև ուրիշ բան է, որ դու ասում ես` գիտեք ինչ, ես իմ բանակը բարեփոխում եմ, որովհետև Արարատն իմն է և ես պետք է գնամ Արարատը հետ բերեմ, ուրիշ բան է, երբ դու ասում ես` ես բանակը բարեփոխում եմ, որովհետև Արագածն իմ միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքն և ես իրավունք ունեմ ունենալ մարտունակ բանակ` իմ տարածքային ամբողջականությունը, անկախությունը, ինքնիշխանությունը, իմ քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար: Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ավելին, միջազգային օրենքներով ցանկացած պետություն պարտավոր է միջոցներ ձեռնարկել իր քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար: Հենց Ձեր ասած Արարատի և Արագածի դիսկուրսը շատ պրակտիկ խնդիրներ լուծելու համար է, որովհետև մեր շատ պրակտիկ խնդիրներ գալիս են մեր աշխարհայացքից, աշխարհընկալումից և մեր սոցիալ-հոգեբանությունից:

Դուք նշեցիք օրհներգի մասին: Հին օրհներգի և նոր օրհներգի հարց դրված չէ: Ընդամենը հետևյալի մասին է` մենք ի՞նչ բառերով ենք ուզում, որ մեր օրհներգն ավարտվի: Մինչև հիմա ավարտվում էր «բայց երանի, որ յուր ազգի ազատության կզոհվի», այս տողերի հետ մենք ոչ մի բան չենք առաջարկել անել և չենք անում: Ընդհակառակը, այս տողերն առաջարկում ենք տանել ավելի առաջ, այսինքն` նույն տեքստի մեջ տանել առաջ, իսկ նոր տարբերակով առաջարկում ենք, որ Հայաստանի Հանրապետության օրհներգն ավարտվի «թող միշտ պանծա Հայաստան»: Ոչ մի նոր տող չի գրվում: Սրանք նաև պետության օրակարգի, այդ թվում` արտաքին և ներքին օրակարգի հետ կապված հարցեր են»,– նշել է նա:

Փաշինյանի խոսքով՝ այդ դիսկուրսն անհետաձգելի է:

«Մեզ համար էական է, կարևոր է, որ մենք ապագայի մեր ռազմավարության հարցում կողմնորոշվենք: Դրանք ապագայի մեր պատկերացնումների մասին քննարկումներ են: Եվ կապ ունի ամեն ինչի հետ: Կապ ունի և գազի գնի հետ, և արտահանման հետ, և հարաբերությունների դիվերսիֆիկացիայի հետ: Մենք չենք կարող այդ դիսկուրսի ներքո ունենալ մարտունակ բանակ: Մեզ թույլ չի տրվի ուղղակի:

Մենք Արարատի դիսկուրսի ներքո չենք կարող ունենալ մարտունակ բանակ, մենք Արարատի դիսկուրսի ներքո չենք կարող ժամանակակից զենքեր գնել, Արարատի դիսկուրսի ներքո մեզ կտան օգտագործված, համարյա ժամկետներն անցած զենքեր: Ընդ որում, մի մասը կնվիրեն, մի մասը կվաճառեն, որովհետև իրենք մեկ է չէին օգտագործելու, այլ դեն էին գցելու, ինչն էլ մեզ հետ երկար տարիներ տեղի է ունեցել: Եվ այս խոսույթի ներքո մենք ամեն օր կկորցնենք մեր անկախությունը` առանց դա նկատելու, հայրենասիրական մղումներով: Սրա մասին է խոսքը: Հենց այդ նկատառումով է այդ ամեն ինչն արվում, որովհետև դա Ձեր նշած հարցերի շրջանակի մեջ է»,– ասել է Փաշինյանը:

 

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ռուբիո․ Թրամփը պատրաստ է հանդիպել Փեզեշքիանի հետ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներումՈվքեր են մեկնել Փաշինյանի հետ Նյու ՅորքԻշխանությունն ամեն ինչ անում է՝ ՏԻՄ ընտրություններում վարչական ռեսուրսով ընտրվելու համար. Վիգեն Հակոբյան (տեսանյութ) Պեսկովը մեկնաբանել է Գրենլանդիայի վերաբերյալ համաձայնագրի հնարավոր ստորագրումըԶելենսկու և Մակրոնի հանդիպման ժամանակ տեղի ունեցածը ցնցել է լրագրողինԻրանական ավիաընկերությունների չվերթները դեպի Ադրբեջան դադարեցվում են Անդրանիկ Թևանյանի խափանման միջոց կալանքը երկարացվեց ևս 3 ամսովՉինաստանը մտադիր է ԵՄ-ի հետ առևտրային վեճերը լուծել խորհրդակցությունների միջոցովՀայաստան կժամանի Եվրոպական ժողովրդական կուսակցության գլխավոր քարտուղարըԿրեմլում հակասական են համարել հրադադարի վերաբերյալ Զելենսկու հայտարարություններըԼուլա դա Սիլվա. ԱՄՆ-ը փաստացի զրկել է Վենեսուելային ինքնիշխանությունիցԿրակոցներ Երևանում․ Հղիին տեղափոխել են հիվանդանոց, երեխան մահացել է (տեսանյութ) Ուկրաինան Համաշխարհային բանկից ստացել է 841 միլիոն դոլարՀայտնի է՝ քանի ռուս զինծառայող է զոհվել Ուկրաինայում․ տվյալներ են հրապարակվել Լուլա դա Սիլվան զգուշացրել է ԱՄՆ-ին չմիջամտել Բրազիլիայի ընտրություններինԹբիլիսիում ձերբակալել են քրեական շրջանակների հետ կապվող Պեյքրիշվիլի եղբայրներին El Mundo. Սանչեսը չի մասնակցի Թրամփի ընդունելությանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայումԻրանը պատրաստ է մեկ շաբաթվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ պայմաններ առաջադրելով ԱՄՆ-ին«Հրաշք այգու» ռեստորանային համալիրում տեղի ունեցած ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվելՀայաստանը և Չինաստանը համաձայնագիր են ստորագրել միջազգային ավտոմոբիլային փոխադրումների մասինԳուտերեշ. ՄԱԿ-ը որևէ լծակ չունի ամբողջ աշխարհում հակամարտությունների կողմերի վրաՄոսկվայի կոշտ ուղերձը Երևանին․ Եվրաինտեգրման վտանգը պետք է գնահատելՓաշինյանը մեկնել է ԱՄՆ. Ուկրաինայի իրավիճակը օրեցօր վատանում է. ՊեսկովՊեսկովը նշել է, որ Ուկրաինայի համար իրավիճակը օրեցօր վատթարանում էԱվտովթար Երևանում․ «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին․ կա վիրավորՎաղարշապատում կինոթատրոնի շենքի և հողամասի օտարման գործով քրեական վարույթ է նախաձեռնվելՊեսկովը նշել է, որ Արկտիկայում ԱՄՆ-ի հետ փոխգործակցությունը ներկայումս օրակարգում չէԴպրոցի մոտ հրաձգության հետևանքով տուժածների թիվը հասել է 11-իՏնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասինՓաշինյանը պատրաստվում է այցելել Թուրքմենստան․ ՀՀ դեսպանՊեսկովը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդըԲժիշկը հերքել է զարկերակային ճնշման մասին տարածված կարծիքըԲա'ց դատ արեք, թող հասարակությունը համոզվի. ՍուքիասյանՀարավային Կորեայի նախագահը կոչ է արել Միացյալ Նահանգներին մեղմացնել Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցներըԱրեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց․ նա տնային կալանքի տակ էՎենսը կողմ է երեք լրատվամիջոցների համար Սպիտակ տուն մուտք գործելու արգելքինՔրիստինե Գրիգորյանը մասնակցում է Բաքվի անվտանգության IV ֆորումինԻսպանիան ուժեղացրել է իր անվտանգության ուժերը Սեուտայում և ՄելիլյայումՀայկական մշակույթն ու բիզնեսը Մոնակոյում՝ Վրույր Փենեսյանի նախաձեռնությամբ (տեսանյութ, լուսանկարներ) Լիտվայի նախագահը շնորհակալություն է հայտնել ԹրամփինԿԸՀ-ն բաշխել է ՏԻՄ ընտրությունների տեղամասերի նախագահի և քարտուղարի պաշտոններըՏուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերություններըՍեուտայում հայտնաբերվել է բնակարան, որտեղ անօրինական կերպով ապրում էր մոտ 20 միգրանտHuman Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապիցԹրամփի կոշտ պահանջը Զելենսկուն, Իրանի սպառնալիքն ու Պուտինի հաղթանակըԼավրով. Գուտերեշը շփոթված է Բուչայի սադրանքի վերաբերյալ իր ցուցմունքներում12 հեկտարից ավելի տարածքով 9 հողամասը Կապանին վերադարձնելու համար դատախազությունը դիմել է դատարանԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ-ից ժամանած ասորի ուղղափառ ուխտավորներինԹրամփը անձամբ կհանդիպի Սի Ծինփինի հետ օդանավակայանում#ՈՒՂԻՂ․ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով դատական նիստը
Ամենադիտված