Կրակոցներ Երևանում․ Հղիին տեղափոխել են հիվանդանոց, երեխան մահացել է (տեսանյութ) Հայտնի է՝ քանի ռուս զինծառայող է զոհվել Ուկրաինայում․ տվյալներ են հրապարակվել Թբիլիսիում ձերբակալել են քրեական շրջանակների հետ կապվող Պեյքրիշվիլի եղբայրներին «Հրաշք այգու» ռեստորանային համալիրում տեղի ունեցած ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել Հայաստանը և Չինաստանը համաձայնագիր են ստորագրել միջազգային ավտոմոբիլային փոխադրումների մասին Մոսկվայի կոշտ ուղերձը Երևանին․ Եվրաինտեգրման վտանգը պետք է գնահատել Փաշինյանը մեկնել է ԱՄՆ. Ուկրաինայի իրավիճակը օրեցօր վատանում է. Պեսկով Ավտովթար Երևանում․ «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին․ կա վիրավոր Վաղարշապատում կինոթատրոնի շենքի և հողամասի օտարման գործով քրեական վարույթ է նախաձեռնվել Դպրոցի մոտ հրաձգության հետևանքով տուժածների թիվը հասել է 11-ի Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Փաշինյանը պատրաստվում է այցելել Թուրքմենստան․ ՀՀ դեսպան 

Փաշինյանը խոսել է հանրային տրանսպորտի թանկացման մասին

Քաղաքական

Ես կողմ եմ, որ Երևան քաղաքն ունենա տրանսպորտ: Ես կողմ եմ, որ Երևան քաղաքն ունենա տրանսպորտ ոչ միայն այսօր, այլև հինգ տարի հետո, այլև տաս տարի հետո, այլև տասնհինգ տարի հետո:

«Երևան քաղաքն ունեցել է տրանսպորտային համակարգ ժամանակին՝ մետրո, տրամվայ, տրոլեյբուս, ավտոբուս: Այդ տրանսպորտային համակարգը մինչև վերջերս չի եղել: Ինչո՞ւ չի եղել, որովհետև այդ տրանսպորտային համակարգի կառավարման հիմքում տնտեսական արդյունավետության, տնտեսական տևականության կամ տնտեսական հարատևության գաղափար և բանաձև չի դրվել, այսինքն՝ ասվել է, որ հիմա կա ինչ-որ մի տրանսպորտ, եկեք մաշենք այս տրանսպորտը, այնքան քշենք այս տրանսպորտը, մինչև կմաշվի մինչև անշարժություն, դրանից հետո թե «Գազել» կլինի, թե «Երազ» կլինի, թե ինչ կլինի՝ կլինի, դա արդեն մեր գործը չէ: Ես կողմ եմ, որ Երևանում լինի տրանսպորտ և Հայաստանում լինի տրանսպորտ: Այսօր տասնյակ գյուղերում և բնակավայրերում մենք տրանսպորտային համակարգ ներդնելու խնդիր ունենք: Մարդիկ չեն կարողանում իրենց գյուղերից տեղաշարժվել և միակ տեղաշարժվելու մեխանիզմը տաքսիներն են:

Նախ ես խոստացել եմ, որ գազելները դուրս կգան քաղաքից, և գազելները դուրս են եկել քաղաքից: Այսօր «Գազել» չկա քաղաքում, բայց այս տրանսպորտային համակարգը պետք է զարգանա, պետք է փոխվի: Հիմա էլ մետրոն ենք մաշեցնում, մինչև ե՞րբ պետք է մաշեցնենք: Դե տրամվայների հետ ի՞նչ տեղի ունեցավ, չեմ ասում, որ չստացվի, որ նախկին իշխանությունների մասին եմ խոսում: Տրոլեյբուսների հետ ի՞նչ տեղի ունեցավ, չեմ ասում, որ չստացվի, որ նախորդ իշխանության մասին եմ խոսում, բայց մենք ռազմավարական ենթակառուցվածք պետք է ունենա՞նք, թե՞ ոչ, թե՞ հիմա էլ բերել ենք MAN ավտոբուսները, ասում ենք հինգ տարում կմաշենք, դրանից հետո ինչ կլինի, կլինի: Սա՞ է մեր տրամաբանությունը: Ես համաձայն չեմ այս տրամաբանությանը, ես համաձայն եմ այն տրամաբանությանը, որ պետք է քաղաքն երկարաժամկետում ունենա տրանսպորտային համակարգ»,– ասել է նա:

Պետրոս Ղազարյանի հարցին, թե արդյո՞ք շատ չեն միանգամից այդքան փոփոխությունները՝ Փաշինյանը պատասխանել է․

«Այս բոլոր ռեֆորմները մենք պատրաստում ենք 2018 թվականից, այսինքն՝ մենք եկել ենք ռեֆորմներ անելու պատրաստակամությամբ և հանձնառությամբ: Այսինքն՝ կամաց-կամաց է:

Այս բոլոր օրենքները, օրինակ՝ նույն համընդհանուր հայտարարագրման օրենքն այս տարի չէ ուժի մեջ մտել, այս տարի ուժի մեջ է մտել այլ խմբի համար: Օրինակ՝ ես նախորդ տարի նույնպես լրացրել եմ համընդհանուր հայտարարագիր, և բարձրաստիճան պաշտոնյայի հայտարարագիր եմ լրացրել, և համընդհանուր հայտարարագիր, բայց օրենքներն ընդունվել են դրանից առաջ, նախագծերը ձևավորվել են դրանից առաջ, հայեցակարգը մշակվել է դրանից առաջ: Այսինքն՝ դրանք շատ երկար քննարկված բարեփոխումներ են, որոնք հիմա իրագործման փուլում են եկել:

Բայց հիմա եկեք նայենք մեր նախորդ տարիներին: Լավ 2018 թվականին եղավ հեղափոխությունը, եղավ արտահերթ ընտրություններ աշնանը: 2019 թվականն այս բարեփոխումների շրջանակը պլանավորելու շրջան էր, 2020 թիվ՝ քովիդ և պատերազմ: 2020-ին կարո՞ղ էինք այս բարեփոխումն անել: 2021 թիվ՝ արտահերթ ընտրություններ, տարածաշրջանային խորը էսկալացիաներ, անկայունություն: Կարո՞ղ էինք, չէինք կարող անել: 2022 թիվ՝ լարվածություն, 2022 թվի սեպտեմբերի պատերազմ, Լեռնային Ղարաբաղի շուրջ անընդհատ էսկալացիաներ, անընդհատ էսկալացիաներ: Հետո 2022-23 թիվ՝ Լաչինի միջանցքի փակում, անընդհատ այդ մեծացող լարվածությունը, երբ ամենօրյա ռեժիմով պետք է զբաղվել դրանով, Լաչինի միջանցքի շրջափակում, հետո բռնի տեղահանություն: 2023 թվին այդ ամեն ինչը պատե՞հ էր անել:

2024 թիվն առաջին տարին էր, երբ հնարավորություն ունեցանք ավելի շատ կենտրոնանալու ապագայի մեր ռազմավարությունների վրա: Եվ 2024 թվին էլ այնպես չէ, որ շատ հանդարտ է եղել ամեն ինչ: Սահմանազատման գործընթաց է տեղի ունեցել, նորից ներքին խմորումներով և այլն, և այդպես շարունակ: Այդ խոսույթը կա, որ բարեփոխումը պետք է անել հարմար պահի, բայց բարեփոխման համար պահը երբեք էլ հարմար չէ, որովհետև սկսած նրանից, ինչ Դուք նկարագրում եք, ասում եք՝ մարդը պետք է գնա: Մարդն այսպես, թե այնպես գնում է, ինչ-որ տեղեր գնում է, բայց մենք ուզում ենք, որ մարդու գնալը կառուցենք այնպես, որ արդյունավետ լինի այդ գնալը, նպաստի իր ավելի բարեկեցիկ կյանքին:

Ես հիշում եմ հետևյալը, երբ մենք 2019 թվականին իմ մայրական գյուղում, որտեղ այդ ապօրինի անտառահատումները շատ կային և ցավոք, մինչև հիմա էլ շարունակվում են, երբ մենք այնտեղ շատ խիստ միջոցներ էինք ձեռնարկել, մարդիկ բողոքում էին, ասում էին՝ չեք թողնում, որ մենք ապրենք: Ասում եմ, այդ թվում նրանց, ում ճանաչում եմ, ասում էի լսեք...»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Լուլա դա Սիլվա. ԱՄՆ-ը փաստացի զրկել է Վենեսուելային ինքնիշխանությունիցԿրակոցներ Երևանում․ Հղիին տեղափոխել են հիվանդանոց, երեխան մահացել է (տեսանյութ) Ուկրաինան Համաշխարհային բանկից ստացել է 841 միլիոն դոլարՀայտնի է՝ քանի ռուս զինծառայող է զոհվել Ուկրաինայում․ տվյալներ են հրապարակվել Լուլա դա Սիլվան զգուշացրել է ԱՄՆ-ին չմիջամտել Բրազիլիայի ընտրություններինԹբիլիսիում ձերբակալել են քրեական շրջանակների հետ կապվող Պեյքրիշվիլի եղբայրներին El Mundo. Սանչեսը չի մասնակցի Թրամփի ընդունելությանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայումԻրանը պատրաստ է մեկ շաբաթվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ պայմաններ առաջադրելով ԱՄՆ-ին«Հրաշք այգու» ռեստորանային համալիրում տեղի ունեցած ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվելՀայաստանը և Չինաստանը համաձայնագիր են ստորագրել միջազգային ավտոմոբիլային փոխադրումների մասինԳուտերեշ. ՄԱԿ-ը որևէ լծակ չունի ամբողջ աշխարհում հակամարտությունների կողմերի վրաՄոսկվայի կոշտ ուղերձը Երևանին․ Եվրաինտեգրման վտանգը պետք է գնահատելՓաշինյանը մեկնել է ԱՄՆ. Ուկրաինայի իրավիճակը օրեցօր վատանում է. ՊեսկովՊեսկովը նշել է, որ Ուկրաինայի համար իրավիճակը օրեցօր վատթարանում էԱվտովթար Երևանում․ «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին․ կա վիրավորՎաղարշապատում կինոթատրոնի շենքի և հողամասի օտարման գործով քրեական վարույթ է նախաձեռնվելՊեսկովը նշել է, որ Արկտիկայում ԱՄՆ-ի հետ փոխգործակցությունը ներկայումս օրակարգում չէԴպրոցի մոտ հրաձգության հետևանքով տուժածների թիվը հասել է 11-իՏնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասինՓաշինյանը պատրաստվում է այցելել Թուրքմենստան․ ՀՀ դեսպանՊեսկովը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդըԲժիշկը հերքել է զարկերակային ճնշման մասին տարածված կարծիքըԲա'ց դատ արեք, թող հասարակությունը համոզվի. ՍուքիասյանՀարավային Կորեայի նախագահը կոչ է արել Միացյալ Նահանգներին մեղմացնել Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցներըԱրեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց․ նա տնային կալանքի տակ էՎենսը կողմ է երեք լրատվամիջոցների համար Սպիտակ տուն մուտք գործելու արգելքինՔրիստինե Գրիգորյանը մասնակցում է Բաքվի անվտանգության IV ֆորումինԻսպանիան ուժեղացրել է իր անվտանգության ուժերը Սեուտայում և ՄելիլյայումՀայկական մշակույթն ու բիզնեսը Մոնակոյում՝ Վրույր Փենեսյանի նախաձեռնությամբ (տեսանյութ, լուսանկարներ) Լիտվայի նախագահը շնորհակալություն է հայտնել ԹրամփինԿԸՀ-ն բաշխել է ՏԻՄ ընտրությունների տեղամասերի նախագահի և քարտուղարի պաշտոններըՏուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերություններըՍեուտայում հայտնաբերվել է բնակարան, որտեղ անօրինական կերպով ապրում էր մոտ 20 միգրանտHuman Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապիցԹրամփի կոշտ պահանջը Զելենսկուն, Իրանի սպառնալիքն ու Պուտինի հաղթանակըԼավրով. Գուտերեշը շփոթված է Բուչայի սադրանքի վերաբերյալ իր ցուցմունքներում12 հեկտարից ավելի տարածքով 9 հողամասը Կապանին վերադարձնելու համար դատախազությունը դիմել է դատարանԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ-ից ժամանած ասորի ուղղափառ ուխտավորներինԹրամփը անձամբ կհանդիպի Սի Ծինփինի հետ օդանավակայանում#ՈՒՂԻՂ․ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով դատական նիստըԱրարատ Միրզոյանը մեկնել է ԱՄՆ․ նախատեսված են մի շարք հանդիպումներՊապիկյանի այցը շատ անակնկալ եղել. հրամանատարը նրան մարզահագուստով է դիմավորել զորամասում Գիտնականները Ալցհեյմերի հիվանդության դեմ պայքարի նոր մոտեցում են փորձարկելՆիկոլ Փաշինյանը նպատակ է դրել չեզոքացնել Հայաստանում ռուսական ազդեցությունը․ Սաղաթելյան FT. Ավիաընկերության աշխատակիցները մտահոգված են, որ տեխնոլոգիան վնասում է մարդկանցԴավթաշենի եկեղեցու մոտ քաղաքացին թողել է «Մակարով» ատրճանակն ու փամփուշտներըՍեպտեմբերի 23-ից հոկտեմբերի 10-ը փողոց է փակ լինելու Չինաստանի ԱԳՆ-ը հայտարարել է, որ արհեստական ​​բանականությունը պետք է բաց լինի բոլորի համարԹրամփի շնորհիվ Հայաստանը կարող է դառնալ Արհեստական բանականության խոշոր կենտրոն․ BloombergApple-ին մեղադրել են iPhone-ի տեսախցիկի նոր գործառույթների վերաբերյալ խոստումը չկատարելու մեջ
Ամենադիտված