Ամերիկուհին դարձել է խոզի երիկամով փոխպատվաստված ամենաերկարակյաց մարդը
Այլ
ԱՄՆ քաղաքացի Թովանա Լունին, ում 61 օր առաջ խոզի երիկամի փոխպատվաստում են կատարել, իրեն լավ է զգում և նման վիրահատությունից հետո կյանքի տեւողության նոր ռեկորդ է սահմանել։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։
Հրապարակման մեջ նշվում է, որ Լունիի հաջող վիրահատությունը գիտնականներին հույս է ներշնչում, որ հնարավոր է կենդանիների օրգաններ փոխպատվաստել մարդկանց։ Նշվում է, որ նախորդ վիրահատությունները, որոնց ժամանակ պացիենտներին փոխպատվաստել են երկու սիրտ և երկու երիկամ, հաջողությամբ չեն պսակվել։
Ըստ բժիշկների՝ կնոջ երիկամներն այս պահին ստաբիլ են գործում։ Բժիշկներն ակնկալում են, որ կինը վերականգնումից հետո մոտ մեկ ամսից կկարողանա հեռանալ հիվանդանոցից։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու