Ռյուտեն Թրամփի ճնշումը ՆԱՏՕ-ի դաշնակիցների վրա համեմատել է «ադրենալինի չափաբաժնի» հետ Նեպալում ջրհեղեղի զոհերի թիվը գերազանցել է 1,4 հազարը ՌԴ ՊՆ-ն հայտնել է մեկ օրում 68 ուկրաինական ԱԹՍ խոցելու մասին Զելենսկին հրահանգել է ստուգել պետական կառույցների ղեկավարներին՝ կոռուպցիոն ռիսկերի պատճառով Մահացել է Իտալիայի ամենատարեց տղամարդը Կալասը հայտնել է՝ ԵՄ-ն Ուկրաինային ավելի քան 220 մլրդ եվրոյի օգնություն է տրամադրել Saudi Aramco-ն մտադիր է առաջիկա օրերին մասամբ վերականգնել «Արևելք-Արևմուտք» նավթամուղի աշխատանքը Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել Մայր Աթոռից Արագածավանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի կբերվի Տիրոջ Սուրբ Խաչափայտի մասունքը 24 ժամ ջուր չի լինելու բազմաթիվ հասցեներում «Օձը ուրբաթ օրը դահլիճ էր մտել, այսօր էլ՝ սանհանգույց». մանկապարտեզը 2 օրով փակել են Կյանքից հեռացել է Տիգրան Ղազարյանը 

Հայոց ցեղասպանության վերաբերյալ «դատողությունների» շրջանառումը մեր ազգային ողբերգության ուրացման մեկնարկն է․ Արա Այվազյան

Հրապարակումներ

ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանը գրում է․ 

«Էսկալացիոն ճանապարhով չգնալու հիմնավորումով` Հայաստանի իշխանությունները խուսափեցին արձագանքել Ալիևի` վերջերս արած հայտարարություններին, որոնցում նա մեր երկիրը որակեց «ֆաշիստական պետություն» և «սպառնալիք տարածաշրջանի համար», հերթական վերջնագիր ներկայացնելով, որ «Ֆաշիզմը պետք է ոչնչացվի. այն կկործանի կա´մ Հայաստանի ղեկավարությունը, կամ`մենք, այլ ելք չկա»: Փոխարենը նշվեց, թե պետք է հասկանալ` ինչո՞ւ է Հայաստանի և Ադրբեջանի հասարակություններում իրար հանդեպ նման կարծիք ձևավորվել: Պաշտոնական Երևանն անդրդվելիորեն հավատում է հարևան երկրի հետ խաղաղության հասնելու հնարավորությանը, մի կողմ դնելով, թե ի´նչ տեսակի պետության հետ գործ ունենք և, ըստ այդմ,ի՞նչ խաղաղություն է ցանկանում Բաքուն և ի՞նչ գին պետք է վճարեն Հայաստանն ու հայ ժողովուրդը: 

Որպես հիշեցում. Ադրբեջանի ղեկավարն ինքն է խոստովանել, որ իր կյանքի առաքելությունն է եղել պատերազմում հաղթելը, ոչ թե՝ քաղաքական կարգավորումը:   Սանձազերծելով պատերազմ և հաղթելով ռազմադաշտում՝ նա խուսափեց քաղաքական գին վճարելուց, քանի որ հասկացել էր, որ ուժի գործոնը կրկին որոշիչ է դառնում միջազգային հարաբերություններում, հետևաբար՝ պատերազմն առաջվա պես չի որակվելու անբարոյական և չի դիտվելու որպես միջազգային իրավունքի կոպտագույն խախտում: 2020 թվականից ի վեր «Երկաթյա բռունցքը» վերածվել է ադրբեջանցիների ազգային հպարտության աղբյուր և խորհրդանիշ, ինչն աներկբայորեն ի ցույց է դնում, որ ուժն է մնում հարևան երկրի ռազմավարական նպատակներին հասնելու ամենանախընտրելի միջոցը: Ալիևի հետևողական հայտարարություններ-պահանջագրերը կասկածի քիչ տեղ են թողնում, որ արդեն իսկ ձեռք բերածը նրան ոգևորում է՝ բարձրացնել ռազմական և պատերազմական խաղադրույքները:

Պատերազմի նման ֆետիշացումը մեզ հիշեցնում է Չարլզ Դարվինի 1859թ. էվոլյուցիայի տեսությունը, որով նա ներդրեց «ուժեղագույնների գոյատևման» հայեցակարգը: Էվոլյուցիայի հիմնական գաղափարից առաջացած ահռելի ոգևորության մեջ անխուսափելի էր, որ «ուժեղագույնների գոյատևման» հասկացությունը տարածվեր այլ ոլորտներում: Այսպես զարգացավ «սոցիալ-դարվինիզմը», որը ենթադրում էր, որ վերապրում են ա´յն հասարակությունները կամ ազգերը, որոնք առավել պիտանի են գոյատևելու համար:  Իսկ պիտանիության  ավելի ակնհայտ ի՞նչ չափանիշ կարող է լինել, քան՝ պատերազմներ վարելու և հաղթելու՝ ցուցադրված կարողությունը: Սոցիալ-դարվինիզմը հանգեցրեց նոր, տարբերվող և վտանգավոր գաղափարի առաջացմանը, որ ազգային հասարակությունները պատերազմում ունեն իրենց իսկական արժեքը ցուցադրելու բացառիկ հնարավորություն: Գերմանական միլիտարիզմի և ապա ֆաշիզմի ակունքները գալիս են հենց այստեղից: Օրինակի համար, դիտարկենք հետևյալ հաստատումները.

 

  • «Հավերժական խաղաղությունը երազանք է, ընդ որում՝ ոչ գեղեցիկ: Պատերազմում բացահայտվում են մարդու ամենավեհ առաքինությունները» (Ականավոր զորավար, պրուսական բանակի Գլխավոր շտաբի պետ ֆելդմարշալ Հելմուտ ֆոն Մոլտկե),
  • «Պատերազմն առաջնային կարևորության կենսաբանական անհրաժեշտություն է» (պրուսացի գեներալ և մինչև Առաջին աշխարհամարտն ամենաընթերցված ռազմական պատմաբան Ֆրիդրիխ ֆոն Բերնհարդի),
  • «Մարդկությունն ուժեղացել է հավերժական պայքարներում, և նա կկործանվի միայն հավերժական խաղաղությամբ» (Ադոլֆ Հիտլեր):

Վերադառնանք մեր օրեր: Մինչև ատամները զինված Ադրբեջանը, որն օր ու գիշեր թխկթխկացնում է զենքը, պահանջում է Հայաստանի ամբողջական ապառազմականացում, զրկելով նրան պաշտպանողականության և դիմադրողականության որևէ իմունիտետից՝ իր գիշատիչ նպատակների կենսագործման համար: Տասնամյակներ շարունակ հայերի նկատմամբ ատելություն քարոզող, պատերազմներ և ռազմական հանցագործություններ իրականացրած, նացիստական Ռեյխի ազգային խտրականության «լավագույն փորձը» յուրացրած ու էթնիկ զտումներ և ցեղասպանական ոճրագործություններ իրականացրած Ադրբեջանը պահանջում է Հայաստանի դենացիֆիկացիա, հակառակ պարագայում, եթե չասենք՝ ցանկացած պարագայում, սպառնում և պատրաստվում է նոր պատերազմի: Նման երկիրը, որի բերանն է ընկել հայերի նկատմամբ ռազմական հաղթանակի խենթացնող համը, ամենամեծ վտանգն է տարածաշրջանի կայունության համար: 

Ուստի, «պատմական» թե «իրական» Հայաստանի հակադրման փոխարեն հանրությանը պետք է ներկայացնել «իրական Ադրբեջանը», որը չի ցանկանում խաղաղվել: Մինչդեռ գրեթե ամենօրյա ռեժիմով տեղի է ունենում ճիշտ հակառակը՝ հետզհետէ հանգեցնելով մեր ժողովրդի բարոյական-գաղափարական զինաթափմանը: Վերջին դրվագն էր Հայոց ցեղասպանության վերաբերյալ «դատողությունների» շրջանառումը, որը ոչ այլ ինչ է, քան՝ ժխտողականության քաղաքականության որդեգրումն ու մեր ազգային ողբերգության ուրացման մեկնարկը: Մեր հավաքական ինքնագիտակցությունն ու մտածելակերպն արհեստականորեն փոխակերպելու փոխարեն պետք է առերեսվել դառը ճշմարտությանը. այս տեսակ հակառակորդի  հետ ոչ մի փաստաթուղթ կամ պայմանավորվածություն չեն բերելու խաղաղություն:  Ամեն գնով հնարավոր չի չեղարկել պատերազմը, քանի որ պատերազմից խուսափելը շատ անգամ բերում է միայն հետաձգված պատերազմի: Այլընտրանքը չի նշանակում հռետորաբանության արմատական կոշտացում, ոչ էլ՝իրավիճակն անկառավարելի հուն տեղափոխելը: Մեր նպատակը պետք է լինի իրատեսական՝ զսպման արդյունավետ մեխանիզմների ձևավորման միջոցով ապահովել տանելի կայունություն, որը հիմնված կլինի ռազմավարական նոր հավասարակշռության վրա:

Հաջորդը. անպատժելիության հետևանքներն անդրադառնում են նաև այն դերակատարների վրա, որոնք իրենց նպատակների հետապնդման արդյունքում աչք են փակել Բաքվի հանցավոր ինքնահաստատման վրա և այսօր ստանում են իրենց վարած քաղաքականության առաջին պտուղները: «Ուժեղագույնների գոյատևման» հասկացության, ինչպես նաև միլիտարիզմի, նացիզմի և ֆաշիզմի թույնը միշտ կգտնի պարարտ հող և ժամանակի ընթացքում կդառնա անվերահսկելի՝ հակազդեցության բացակայության պայմաններում: 

Մի քանի ամսից լրանալու է Մեծ Հաղթանակի 80-ամյակը: Որևէ մեկը չի կարող ուրանալ այն փաստը, որ Հայաստանն ու հայ ժողովուրդը մեծ և անհերքելի ներդրում են ունեցել ֆաշիզմի ջախջախման գործում: Որևէ մեկը չի կարող անտեսել, որ այսօր առերեսվում ենք ֆաշիզմի նորանոր դրսևորումների: Կարող է թվալ, որ ինչպես անցած դարում Սուդետը և ապա Չեխոսլովակիան, այնպես էլ Արցախն ու Հայաստանն այսօր կարող են զոհաբերվել հանուն ինչ-ինչ նպատակների: Այդուհանդերձ, 1938 թ. Մյունխենի այսպես կոչված «հանդարտեցման» ողբերգական դասերը հենց մեր ժամանակների համար լավագույն հիշեցումն ու նախազգուշացումն են»:             

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ռյուտեն Թրամփի ճնշումը ՆԱՏՕ-ի դաշնակիցների վրա համեմատել է «ադրենալինի չափաբաժնի» հետ Նեպալում ջրհեղեղի զոհերի թիվը գերազանցել է 1,4 հազարը ՌԴ ՊՆ-ն հայտնել է մեկ օրում 68 ուկրաինական ԱԹՍ խոցելու մասին Զելենսկին հրահանգել է ստուգել պետական կառույցների ղեկավարներին՝ կոռուպցիոն ռիսկերի պատճառով Մահացել է Իտալիայի ամենատարեց տղամարդը Կալասը հայտնել է՝ ԵՄ-ն Ուկրաինային ավելի քան 220 մլրդ եվրոյի օգնություն է տրամադրել Saudi Aramco-ն մտադիր է առաջիկա օրերին մասամբ վերականգնել «Արևելք-Արևմուտք» նավթամուղի աշխատանքը Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել Մայր Աթոռից Արագածավանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի կբերվի Տիրոջ Սուրբ Խաչափայտի մասունքը 24 ժամ ջուր չի լինելու բազմաթիվ հասցեներում«Օձը ուրբաթ օրը դահլիճ էր մտել, այսօր էլ՝ սանհանգույց». մանկապարտեզը 2 օրով փակել են Նոա Ուայլին «Էմմի» մրցանակի է արժանացել «Փիթ» սերիալում գլխավոր դերի համարՏղամարդկանց «արքայադստեր դարաշրջանը»․ կանայք սկսել են ավելի շատ վաստակել և վճարել նրանց փոխարենՀութիները Մեքքայի վրա հարձակվելու իրենց մտադրության մասին տեղեկությունները սուտ են որակելԿյանքից հեռացել է Տիգրան Ղազարյանը Քաղաքացին Մալիշկա գյուղի կամրջի մոտ զենք-զինամթերք է թողել Ինչպես ճիշտ գովել շանը․ կինոլոգը նշել է կարևոր կանոններըՖիդանը Արաղչիի հետ քննարկել է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակըԿենդանակերպի այս նշանները շուտով կստանան Տիեզերքից մի ուղերձ, որը կփոխի ամեն ինչ Ճապոնիան մինչև 2031 թվականը կգնի 52,000 ունիվերսալ անօդաչու թռչող սարքP. Diddy-ի դուստրերը համարձակ կերպարներով հայտնվել են Նյու Յորքի նորաձևության շաբաթումԴաղստանում համաշխարհային գաստրոնոմիական ռեկորդ է սահմանվել․ 100-մետրանոց սեղանին 305 ուտեստ է մատուցվելԱկնաբույժը բացատրել է՝ ինչպես տարբերել աչքի ալերգիան վարակից«Ամուսիններ են եղել». նոր մանրամասներ Կոտայքում 4 կյանք խլած ողբերգական վթարից (տեսանյութ) Լավրովի կոշտ ուղերձը՝ Փաշինյանին․ Հյուսիսային Կորեան միջուկայինով է սպառնում ԱՄՆ-ին (տեսանյութ) Ed Sheeran-ի շրջագայության բոլոր հրավիրված արտիստները հրաժարվել են մասնակցությունից՝ ի աջակցություն Պաղեստինիինչի՞ պետք է խաղաղության գնամ նրա հետ, ով նենգափոխում է մեր պատմությունը․ Իշխանյան (տեսանյութ) Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ Խոշոր ավտովթար՝ Եղվարդ-Զովունի ճանապարհին․ բախվել են հինգ ավտոմեքենաներ. կան վիրավորներ BRICS-ի տնտեսական կշիռը գնալով կտարբերվի G7-ի կշիռիցՈ՞վ էր այն աշխարհահռչակ սուպերմոդելը, որը մասնակցեց «Հայաստանի օրերը Մոնակոյում» միջոցառման DAMIRAH ոսկերչական բրենդի շնորհանդեսին Հայկ Սարգսյանը պետք է դեռ ապացուցի ասածը, վերջին նիստին միայն բարևեց ու անցավ․ Բագրատյան (տեսանյութ) Ագրոնոմը զգուշացրել է՝ ինչ կարող է տեղի ունենալ, եթե ուշացնեք կարտոֆիլի բերքահավաքըՈւշադրություն վարորդներին. Ի՞նչ է լինելու սեպտեմբերի 18-ից Հութիները պնդում են, որ հարվածներ են հասցրել Սաուդյան Արաբիայում գտնվող թիրախներինՍա կլինի մեր ընդհանուր պատասխանը նրանց. Պուտինն ուղերձով դիմել է ռուսաստանցիներին Դաստակի ջերմաստիճանը կարող է հուշել նյութափոխանակության խանգարումների վտանգի մասին․ գիտնականներՂազախստանն ու «Գազպրոմը» պայմանավորվել են գազի մատակարարումների շուրջՊարտավոր եմ մեր աղջիկների կյանքը սիրով լցնել՝ երկուսիս փոխարեն․ Նուշիկ Օհանյան Ռուսաստանը կարող է վերանայել վառելիքի արտահանման սահմանափակումներըՎաշինգտոնն այս պահին չի ցանկանում ներքաշվել Եմենի հակամարտության մեջԼավրովը հայտարարել է Եվրասիայում ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների ծրագրերի մասինԼավրով. Ռուսաստանն այլևս չի վերադառնա Եվրոպայի հետ նախկին հարաբերությունների ձևաչափինՔաղաքական կամքը չեք տեսնում, որովհետև չենք ցուցադրում․ Փաշինյանը՝ գերիների մասին (տեսանյութ) Հյուսիսային Կորեան սպառնացել է Միացյալ Նահանգներին և Կորեայի Հանրապետությանը միջուկային զենքովՉեչնիայի ղեկավարի 18-ամյա որդուն անձնական բանակ է հատկացվել Հեսա կտենաք, վերջին կոշիկն էլ ձեռներներիցդ վեկալելու ենք, հագիցդ հանելու ենք. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) ՍԴ-ն կանաչ լույս տվեց TRIPP-ին. Պուտինը վախենում է. Զելենսկի (տեսանյութ) 108 կգ նիհարելուց հետո 29-ամյա կինը հաշմանդամություն է ձեռք բերելՎանաձոր համայնքի տիրապետմանն «է վերադարձվել» Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում 14-րդ հողատարածքը
Ամենադիտված