Մեքենայի վարորդն ու ուղևորներն այրվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն
Արտակարգ Պատահար
Հունվարի 26-ին, ժամը 17։19-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մրգաշատ գյուղի խաչմերուկում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարար ծառայության հաղորդմամբ, պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մրգաշատ գյուղի սկզբնամասում՝ կամրջի մոտակայքում։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ավտոմեքենայի վարորդը, ուղևորներ Ա․ Թ․-ն (ծնված 1986 թ․), Ս․ Հ․-ն (ծնված 1987 թ․) և Ռ․ Ս․-ն (ծնված 1966 թ․) այրվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:30-ին, մարվել՝ 17:40-ին: Այրվել է «Audi» մակնիշի ավտոմեքենա (վարորդ՝ Կ․ Թ․, ծնված 1969 թ․):


















































Ամենադիտված
Մարտի 20-ին կդադարեցվի ջրամատակարարումը. հասցեներ