«Հայաքվեն» կփոխհատուցի ուղեվարձի բոյկոտի ընթացքում քաղաքացիների հնարավոր վարչական տույժերը
Հասարակություն
Մենք ոչ միայն կոչ ենք անում քաղաքացիներին միանալ բոյկոտի գործողություններին, այլև պատրաստ ենք աջակցել նրանց, որպեսզի բոյկոտը արդյունավետ լինի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման համահիմնադիր Ավետիք Չալաբյանը:
«Ուստի վարչական տույժերի դեպքում քաղաքացիներին հրավիրում ենք այցելել մեր կենտրոնական գրասենյակ, որը գտնվում է Աբովյան 25 հասցեով և մենք քաղաքացիների վարչական տույժերը բոյկոտի գործողությունների ամբողջ ընթացքում կփոխհատուցենք: Ավելին, եթե քաղաքացիների նկատմամբ իրավական հարկադրանքի այլ միջոցներ կիրառվեն, մենք նաև նրանց իրավական պաշտպանությունը կապահովենք»,- նշեց նա:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու