Լիտվայում օդային տագնապ է հայտարարվել սահմանը խախտած ենթադրյալ անօդաչուի պատճառով «Ականջից բռնեք ու զանգեք ինձ»․ Արարատի մարզում 36-ամյա տղամարդը ծեծել է 11-ամյա երեխային ԱՄՆ-ում բեռնատարը մխրճվել է մանկական ֆուտբոլային խաղի մասնակիցների մեջ. զոհվածների թվում կա 6-ամյա երեխա Թրամփի հակառակորդները ԱՄՆ-ի ողջ տարածքում «Ոչ թագավորներին» կարգախոսով ցույցեր են անցկացրել Կանադայի ռազմական բազայում խոշոր հրդեհ է տեղի ունեցել․ կան զոհեր և տուժածներ Երևանում 20-ամյա աղջիկը ծանր վնասվածք է պատճառել 34-ամյա զուգընկերոջը Լենինգրադի մարզում ԱԹՍ-ի հարձակումից հետո հրդեհվել է Ozon-ի լոգիստիկ կենտրոնը Իրանական կողմը հասել է նավթի գների աճին, ինչը հարվածում է Թրամփի դիրքերին․ Ոսկանյան Սարգիս Բեգոյանը դարձել է մինչև 23 տարեկանների Աշխարհի Առաջնության բրոնզե մեդալակիր ԱԹՍ-ներով զանգվածային հարձակում է իրականացվել Սանկտ Պետերբուրգի ուղղությամբ. մանրամասներ Վրաերթ «Մոսկվա» կինոթատրոնի մոտ ԱՄՆ-ի 1792թ. թողարկված մետաղադրամը վաճառվել է 2,93 միլիոն դոլարով 

«Ես ինձ զսպում եմ, մայրն ու կինը չեն դիմանում»․ Բաքվի դատարանից հրապարակված կադրերում ընտանիքը տեսել է Դավիթին

Բլոգոսֆերա
 
Forrights.am-ը գրում է․

65-ամյա Նելսոն Ալահվերդյանը մի քանի օր առաջ Կարմիր Խաչի հայաստանյան գրասենյակում դիտել է Բաքվի գերության մեջ գտնվող տղայի ուղարկած տեսանյութը։ Forrights.am-ի հետ զրույցում պատմում է՝ մի քանի րոպե էր տևողությունը։

«Մինչ դատը նկարահանած տեսանյութ է եղել։ Մենք էլ ենք ուղարկում, ինքն էլ է ուղարկում, խոսելը սահմանափակ է։ Կարմիր խաչում ենք գնում, նայում, չեն թողում զապիս անենք, մի երեք րոպե վիդեո է»,-ասաց հայրը՝ նշելով, որ որդին ամեն շաբաթ նաև տուն է զանգում, մի քանի րոպե խոսելու հնարավորություն են ունենում։

«Տնից, երեխաներից է հացրում։ Իրենից էլ, որ մի բան հարցնում ենք, լռում է, ուրիշ բանից է խոսում։ Առողջական խնդիր ուներ՝ ստամոքսի հետ կապված, հիմա հարցնում եմ՝ ո՞նց ես, ասում է՝ լավ եմ»։

Որդին 36-ամյա Դավիթն է, գերության մեջ է ընկել 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Սզնեք գյուղի մատույցներում։ Հունվարի 17-ին Բաքվում պահվող 23 հայ գերիների դատավարությունն է մեկնարկել՝ այդ թվում, Դավիթինը։ Ադրբեջանական կողմի հրապարակած կադրերը, անցկացվող դատավարությունը ցավագին են ընդունել Դավիթի ընտանիքում։

«Այդ օրը ինքն էլ էր դատարանում։ Շատ վատացել ենք, ես որպես տղամարդ ինձ զսպում եմ, կանայք չեն դիմանում, շատ վատ է»,-ասաց Դավիթի հայրը։

Ադրբեջանը հայ ռազմագերիներին ծանր մեղադրանքեր է առաջադրել՝ ահաբեկչությունից մինչև ապօրինի զինված խմբավորումների կազմավորում։ Դավիթի հայրը անհեթեթություն է համարում որդուն առաջադրած մեղադրանքները։ Նշում է՝ որդու հետ Սզնեքից գերեվարված այնպիսի անձիք կան, որ գրագիտության խնդիր ունեն, ինչպես կարող է նրանց ևս նման ծանր մեղադրանք առաջադրվել։ «Բոլորին նույն հոդվածով են դատում, բայց մարդ կա տառերը չգիտի, նույն հոդվածն են դրել, ինչ ռազմաքաղաքական ղեկավարության վրա»,-ասաց նա։

Դավիթը Ստեփանակերտի համալսարանում դասախոս է աշխատել, սակայն, յուրաքանչյուր ամիս կամավոր մեկնել է դիրքեր, ծննդավայր Սզնեքը պաշտպանելու համար։ Ադրեբջանի բանակի հարձակման ժամանակ Դավիթը դիրքերում է եղել՝ իր հերթափոխն է եղել։ Ընտանիքի անդամներին ասել է, որ գյուղից դուրս գան, ինքը ավելի ուշ կմիանա իրենց։ Տարեց ծնողները, կինը և անչափահաս երեխաներն այլ բնակիչների հետ մեծ դժվարությամբ հեռացել են Սզնեքից։

«Սեպտեմբերի 19-ին պատերազմը երբ սկսվեց, դրանից մի քանի ժամ առաջ մեզ ասել էին, որ հարձակում է լինելու։ Այնպես էր ստացվել, որ մեր գյուղի բնակիչները աշխարհազորով գնում էին դիրքեր՝ 10 օրով, հետո նոր գնում իրենց գործին։  Հարձակումից հետո գյուղը տարհանել են, դիրքերում գտնվողները մնացել են, որ հետո դուրս գան։ Մենք Խաչմաչ գյուղ ենք գնացել, ասել են ապահով տեղ ա։ Դավիթը իր ընկերների հետ մնացել է գյուղում։ 20 թվից հետո խրամատները մեր տան մոտ էր, ինքն այդտեղ է մնացել, ինձ ասաց՝ մամային վերցրու, դուրս արի։ Խաչմաչ ոտքով ենք հասել՝ անտառով, որովհետեև թշնամին Ստեփանակերտ տանող մայրուղին փակել էր, մի կերպ հասել ենք։ Այդտեղից էլ գիշերը տեղափոխվել ենք Ստեփանակերտ։

Ստեփանակերտում էինք արդեն, Դավիթի հետ կապ չկար, ես ուզում էի ոտքով հետ գնայի, տանեցիք չթողեցին։ Մտածեցինք, որ շրջափակման մեջ են, դուրս են գալու, Կարմիր խաչին ու փրկարարներին ենք դիմել, ման են եկել, չեն գտել, շրջափակման մեջ գտնվողները եկան, Սզնեք գյուղի բնակիչները չկային»,-ասաց հայրը։

Հայրը որդու մասին մինչև հոկտեմբերի 7-ը որևէ տեղեկություն չի ունեցել, փնտրել են զոհերի, վիրավորների մեջ, բայց չեն գտել։ Այդ օրը Ադրբեջանից զանգ են ստացել։

«Զանգահարել են կնոջը, ասել են՝ ուզո՞ւմ ես ամուսնուդ հետ խոսել։ Մի երկու րոպե խոսել են, ասել է՝ իմ մասին մի մտածեք, լավ մնացեք»,-ասում է հայրը և նշում, որ մինչ այս վերջին անգամ որդու հետ խոսել է գյուղից դուրս գալուց առաջ՝ հրաժեշտ են տվել միմյանց սեպտեմբերի 19-ի երեկոյան։

Դավիթի հայրը հույսը չի կորցնում, որ որդին հետ է վերադառնալու, սակայն, իշխանության գործողություններում արդյունք չի տեսնում։

« Մի գուցե ղեկավարությունը զբաղվում է այս հարցով, բայց արդյունքը չենք տեսնում։ Եթե արդյունը լինի՝ կտեսնենք, բայց մես ասում են, թե զբաղվում են վերադարձի համար»,-ասաց նա։

Նարեկ Կիրակոսյան

 

 

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Լիտվայում օդային տագնապ է հայտարարվել սահմանը խախտած ենթադրյալ անօդաչուի պատճառով «Ականջից բռնեք ու զանգեք ինձ»․ Արարատի մարզում 36-ամյա տղամարդը ծեծել է 11-ամյա երեխային ԱՄՆ-ում բեռնատարը մխրճվել է մանկական ֆուտբոլային խաղի մասնակիցների մեջ. զոհվածների թվում կա 6-ամյա երեխա Թրամփի հակառակորդները ԱՄՆ-ի ողջ տարածքում «Ոչ թագավորներին» կարգախոսով ցույցեր են անցկացրել Կանադայի ռազմական բազայում խոշոր հրդեհ է տեղի ունեցել․ կան զոհեր և տուժածներ Երևանում 20-ամյա աղջիկը ծանր վնասվածք է պատճառել 34-ամյա զուգընկերոջը Լենինգրադի մարզում ԱԹՍ-ի հարձակումից հետո հրդեհվել է Ozon-ի լոգիստիկ կենտրոնը Իրանական կողմը հասել է նավթի գների աճին, ինչը հարվածում է Թրամփի դիրքերին․ Ոսկանյան Սարգիս Բեգոյանը դարձել է մինչև 23 տարեկանների Աշխարհի Առաջնության բրոնզե մեդալակիր ԱԹՍ-ներով զանգվածային հարձակում է իրականացվել Սանկտ Պետերբուրգի ուղղությամբ. մանրամասներ Վրաերթ «Մոսկվա» կինոթատրոնի մոտ ԱՄՆ-ի 1792թ. թողարկված մետաղադրամը վաճառվել է 2,93 միլիոն դոլարով«Perseverance» մարսագնացը Մարսի վրա ռեկորդային՝ 45.2 կմ ճանապարհ է անցելSpaceX-ի Falcon 9 հրթիռը երկնքում տպավորիչ «տիեզերական մեդուզա» է առաջացրելNASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրա30 հազար դոլարանոց բազմոց՝ Porsche-ի տեսքովՎան Գոգի կտավը, որը 60 տարի չի ներկայացվել հանրությանը, ցուցադրվել է ՀոնկոնգումԳիշերային երկնքի պայծառությունը կրկնապատկվում է յուրաքանչյուր 8 տարին մեկՌուսական ուժերն այս գիշեր ամենաուժեղ հարվածներից մեկն են հասցրել Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքին. ԶելենսկիՄոսկվայի և Սանկտ Պետերբուրգի օդանավակայաններում հարյուրավոր չվերթներ են հետաձգվել կամ չեղարկվելՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուԼիոնում ցուցարարները հրդեհել են զբոսաշրջային գրասենյակըՄեսսին լքում է «Ինտեր Մայամի»-ի ճամբարը և մեկնում ԻսպանիաԹուրքիան մտադիր է 2027 թվականին կրկնապատկել Սև ծովում գազի արդյունահանումըTesla-ի նոր Roadster-ը կկարողանա հնարքներ կատարել սեփականատիրոջ հրահանգովԳերմանիայում ռոբոտի մասնակցությամբ սեռական ոտնձգության դեպք է քննվումԱդրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունըԱՄՆ-Ռուսաստան դիզվառելիքի գործարքը օգուտ չի բերի որևէ մեկին. ՄակրոնԸնդամենը 23 տարեկան եմ, բայց ինձ արդեն վետերան են անվանում․ ԲելինգհեմԶելենսկին ենթադրել է, որ հնարավոր է հանդիպի Պուտինին ԱՄն-ումՎարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըԽաղաղության քողի տակ՝ զիջումներ, բնապահպանության անվան տակ՝ փողերի լվացում․ Ռուզաննա Ստեփանյան Հայաստանում կստեղծվի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ոլորտի վերլուծական կենտրոնԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Եվրոպան թևակոխում է սոցիալական և քաղաքական խոր ցնցումների ժամանակաշրջանԲրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտների«Նիկոլերենից» թարգմանեք՝ հասկանամ՝ ինչա նշանակում Արծվաշենը շարժենք. ստի նոր «էվերեստներ» են նվաճումCOP17-ը ընձեռում է հրաշալի հնարավորություն Հայաստանի և աշխարհի տարբեր երկրների երիտասարդներին՝ փոխանակվելու փորձով․ Ռոբերտ ԱբիսողոմոնյանՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ Փաշինյան«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ներկա է եղել Mining Armenia Forum 2026-ինՄեքսիկայում երեք տղամարդու մոտ 159 տարվա ազատազրկման են դատապարտել սերֆերների սպանության համարՀռոմի պապը վիրահատությունից հետո առաջին անգամ կհայտնվի հանրության առջևԷստոնիան ևս տասը միլիոն եվրո կհատկացնի Ուկրաինային զենք գնելու համարՀյուսիսային Կորեան գերճշգրիտ կառավարվող տորպեդ է փորձարկելCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՖրանսիայի ազգային ոստիկանության փորձագետները կիսվել են փորձովՀայաստանում ընդլայնվում են ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման նախաձեռնություններըՏեր Ասողիկը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի՝ Զվարթնոց այցի մասին․ «Ցավալի է ու դատապարտելի»
Ամենադիտված