Թուրքիան Սաուդյան Արաբիայի հետ 6 միլիարդ դոլարի զենքի գնման պայմանագիր կկնքի․ Bloomberg
Աշխարհ
Թուրքիան Սաուդյան Արաբիայի հետ 6 միլիարդ դոլար արժողությամբ պաշտպանական գործարք է ուզում կնքել, որը կներառի ռազմանավեր, տանկեր և հրթիռներ, գրում է Bloomberg-ը:
Գործարքը, որը կարող է ներառել Սաուդյան Արաբիայի մասնակցությունը Թուրքիայի մարտական ինքնաթիռների նախագծում, կարող է վերջնական տեսքի բերել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ մարտին Սաուդյան Արաբիա սպասվող այցի ընթացքում։
Այժմ Թուրքիան միտված է Սաուդյան Արաբիային «Ալթայ» հիմնական մարտական տանկի և հակահրթիռային պաշտպանության համակարգերի վաճառքին և ցանկանում է, որ Պարսից ծոցի թագավորությունը դառնա «Կաան» կոչվող թուրքական մարտական ինքնաթիռի մշակման ծրագրի գործընկերը: Նախորդ տարի փորձնական թռիչքն ավարտած ինքնաթիռը շահագործման կհանձնվի մի քանի տարվա ընթացքում:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանի ամանորյա ֆոտոշարքն ու Ձմեռ պապի նվերը