Ռուբիոն կոչով դիմել է Եվրոպական երկրներին
Աշխարհ
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ԵՄ արտաքին գործերի նախարար Քաջա Կալլասի հետ հեռախոսազրույցում կոչ է արել եվրոպական երկրներին ավելացնել պաշտպանական ծախսերը։ Այս մասին ասված է Պետդեպարտամենտի երեքշաբթի օրը հրապարակված հայտարարության մեջ, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Քարտուղար Ռուբիոն ընդգծել է անդրատլանտյան անվտանգության ամրապնդման անհրաժեշտությունը, կոչ է արել Եվրոպային մեծացնել պաշտպանական ծախսերը և անդրադարձել Չինաստանի կողմից առաջադրված մարտահրավերներին»,- ասվում է փաստաթղթում։
Բացի այդ, Ռուբիոն ողջունել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները երկարաձգելու ԵՄ որոշումը։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանի ամանորյա ֆոտոշարքն ու Ձմեռ պապի նվերը