Ֆինլանդիան գլխավոր դեր ունի Բալթիկ ծովում և Արկտիկայում
Աշխարհ
Ֆինլանդիան վճռորոշ դեր է խաղալու Արկտիկայում և Բալթիկ ծովում Հյուսիսատլանտյան դաշինքի պաշտպանության գործում: Այս մասին Ֆինլանդիայի արտգործնախարար Էլինա Վալտոնենի հետ հեռախոսազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, գրում է ՏԱՍՍ-ը։
«Քարտուղար Ռուբիոն ընդգծել է ԱՄՆ-Ֆինլանդիա երկկողմ հարաբերությունների կարևորությունը և Ֆինլանդիայի կարևոր դերը ՆԱՏՕ-ի դաշինքի պաշտպանության գործում, մասնավորապես Արկտիկայում և Բալթիկ ծովում»,- ասվում է Պետդեպարտամենտի հայտարարության մեջ:
Ռուբիոն և Վալտոնեն քննարկել են նաև տնտեսական կապերի խորացումը և ներդրումները նավաշինության և այլ ոլորտներում։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանի ամանորյա ֆոտոշարքն ու Ձմեռ պապի նվերը