Մասկի գործակալությունը խնայում է օրական 1 միլիարդ դոլար
Աշխարհ
Իլոն Մասկի Կառավարության արդյունավետության վարչությունը (DOGE) պնդում է, որ ԱՄՆ կառավարությանը խնայում է օրական 1 միլիարդ դոլար և նպատակ ունի այդ թիվը հասցնել օրական 3 միլիարդ դոլարի: Այս մասին ասված է X-ում, գրում է ՏԱՍՍ-ը։
«DOGE-ն օրական խնայում է դաշնային կառավարությանը մոտ 1 միլիարդ դոլար՝ հիմնականում դադարեցնելով անհարկի պաշտոնների աշխատանքի ընդունումը, վերացնելով բազմազանություն, հավասարություն և ընդգրկում (DEI) ծրագրերը և վերջ տալով օտարերկրյա կազմակերպություններին չհիմնավորված վճարումները, բոլորը՝ նախագահի գործադիր հրամանների համաձայն:», - ասվում է գործակալությունում։
«Սա հիանալի սկիզբ է, բայց մենք պետք է այս ցուցանիշը հասցնենք օրական ավելի քան 3 միլիարդ դոլարի»,- ասվում է հայտարարության մեջ:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանի ամանորյա ֆոտոշարքն ու Ձմեռ պապի նվերը