Թրամփը խնդրանքով դիմել է Մասկին
Աշխարհ![Թրամփը խնդրանքով դիմել է Մասկին](/rs.php?image=/disc/29-01-25/46d933a83ad5d96b1ec8673fb536bfb6.jpg&w=780)
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է, որ «SpaceX»-ը հնարավորինս շուտ Երկիր վերադարձնի ՆԱՍԱ-ի տիեզերագնացներ Բուտչ Ուիլմորին և Սունիտա Ուիլյամսին, որոնք Միջազգային տիեզերակայանում (ՄՏԿ) են գտնվում 2024 թվականի հունիսից։ Այս մասին հայտարարել է SpaceX-ի ղեկավար Իլոն Մասկը, ով պատասխանատու է նաև ամերիկյան կառավարության արդյունավետության բարձրացման համար, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Նախագահը խնդրել է SpaceX-ին որքան հնարավոր է շուտ տուն բերել երկու տիեզերագնացների, ովքեր մնացել են Միջազգային տիեզերակայանում: Մենք դա կանենք»,- գրել է նա X-ում:
Մասկը նաև քննադատել է նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմին՝ Ուիլմորի և Ուիլյամսի վերադարձի հարցը չլուծելու համար։
![](https://lurer.com/banners/armflix.jpg)