ԱՄՆ Ալյասկա նահանգում F-35 է կործանվել (տեսանյութ)
ՏեսանյութերԱՄՆ Ալյասկա նահանգում F-35 կործանիչ է կործանվել, հայտնում է Anchorage Daily News-ը։ Օդաչուն գնահատել է իրավիճակը և օդանավը այնպես է իջեցրել, որ այն ընկել է Էյելսոն ավիաբազայի թռիչքուղու վրա:
«Օդաչուն լավ է, տեղափոխվել է Բասեթի զինվորական հոսպիտալ», - ասվում է հանրային կապերի գրասենյակի հաղորդագրության մեջ։
Ավիաբազայի հրամանատարությունը հայտարարել է վթարի պատճառները պարզելու և ապագայում նմանատիպ միջադեպերի ռիսկերը նվազագույնի հասցնելու համար հետաքննություն սկսելու մասին։
F-35-ը հինգերորդ սերնդի գերձայնային կործանիչ է։ Մեկ ինքնաթիռի արժեքը 81 մլն դոլար է:
![](https://lurer.com/banners/armflix.jpg)