Հնդկաստանում փառատոնի ժամանակ առնվազն 15 մարդ է մահացել
Աշխարհ
Հնդկաստանի Պրայագրաջ քաղաքում հնդկական Kumbh Mela փառատոնի ժամանակ հրմշտոց է տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել է առնվազն 15 մարդ, հայտնում է AFP-ն՝ վկայակոչելով անանուն բժշկին, գրում է Euromedia24-ը։
«Այս պահին առնվազն 15 մարդ է մահացել, մնացածը բուժվում են», - մեջբերում է գործակալությունը բժշկի խոսքերը։
Զոհերի թվի մասին ստույգ տեղեկություն դեռ չկա, նշում է գործակալությունը։
Հնդկական Hindu թերթի փոխանցմամբ՝ հրմշտոցը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ուխտավորների ամբոխը գետում լողալու ծես էր կատարում։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանի ամանորյա ֆոտոշարքն ու Ձմեռ պապի նվերը