Սիրիայի նոր իշխանությունները Ռուսաստանից պահանջել են Ասադին
Աշխարհ
Սիրիայի նոր իշխանությունները դիմել են Ռուսաստանին՝ խնդրելով իրենց հանձնել երկրի նախկին նախագահ Բաշար ալ Ասադին։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով աղբյուրին։
«Նոր առաջնորդ Ահմեդ ալ Շարաան Մոսկվայից պահանջել է արտահանձնել Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադին, ով դեկտեմբերին ալ Շարաայի ապստամբների կողմից տապալվելուց հետո փախել էր Ռուսաստան»,- ասվում է հոդվածում։
Բացի այդ, Սիրիայի նոր իշխանությունները Ռուսաստանից փոխհատուցում են խնդրել «վստահությունը վերականգնելու համար» Ասադի վարչակարգի տապալումից հետո ռուսական պատվիրակության առաջին այցի ժամանակ։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանի ամանորյա ֆոտոշարքն ու Ձմեռ պապի նվերը