Գերմանիայում հայտարարել են՝ Ռուսաստանը «դիվերսիոն գործողություններ» է իրականացնում
Աշխարհ
Բունդեսվերի օպերատիվ հրամանատարության ներկայացուցիչ, գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Զոլֆրանկը խոսել է գերմանական բանակի դեմ Ռուսաստանի ենթադրյալ դիվերսիոն գործողությունների մասին։ Նրա խոսքերը մեջբերում է N-tv-ն։
«Մենք այլևս խաղաղության մեջ չենք: Մենք տեսնում ենք թշնամական գործողություններ Գերմանիայում Բունդեսվերի դեմ, ենթակառուցվածքների դեմ, այդ թվում՝ լրտեսության»,- ասել է նա։
Ըստ զինվորականի` խոսքը վերաբերում է Բունդեսվերի օբյեկտներ «ներխուժելու» փորձերին, ինչպես նաև անօդաչու թռչող սարքերին, որոնք թռչում են «այնտեղ, որտեղ նրանք չպետք է լինեն»։
Ավելի վաղ Գերմանիայի ներքին գործերի նախարար Նենսի Ֆեսերը Ռուսաստանին մեղադրել է Եվրոպայում «հիբրիդային պատերազմ» վարելու մեջ՝ չբացառելով Մոսկվայի և ՆԱՏՕ-ի միջև ուղիղ առճակատումը։ Ֆեսերը պնդում է, որ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը «չզղջում» է իր արարքների համար։ Պատասխանելով Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև բախման ռիսկերի մասին հարցին՝ նա հույս է հայտնել, որ «դրա շեմը չի հաղթահարվի»։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանի ամանորյա ֆոտոշարքն ու Ձմեռ պապի նվերը