Ամերիկացի գեղասահորդը հերքել է տեղեկությունները, թե ինքը եղել է Վաշինգտոնում կործանված ինքնաթիռում
Աշխարհ
Ամերիկացի գեղասահորդ Դենիել Պարկմանը հերքել է տեղեկությունները, թե ինքը եղել է Վաշինգտոնում կործանված ինքնաթիռում։ Այդ մասին հայտնում է Mash-ը։
Գեղասահորդն իր սոցիալական ցանցերում «Stories» է հրապարակել։
«Bombardier CRJ700» ինքնաթիռը, որը վարում էր «PSA Airlines Flight 5342 American Airlines»-ը, օդում բախվել է «Sikorsky H-60» ուղղաթիռին, երբ մոտենում էր 33 թռիչքուղուն Վաշինգտոնի Ռեյգանի միջազգային օդանավակայանում: Ինքնաթիռը օդ է բարձրացել Կանզաս նահանգի Վիչիտա քաղաքից։
«American Airlines»-ը հայտնել է, որ Կանզասից թռչող ինքնաթիռում եղել է 60 ուղևոր և անձնակազմի չորս անդամ: Ուղղաթիռում առնվազն երեք զինվորական է եղել։ Ուղղաթիռը ուսումնամարզական թռիչք էր իրականացնում։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանի ամանորյա ֆոտոշարքն ու Ձմեռ պապի նվերը