Կլիչկոն հայտարարել է՝ Կիևում անվտանգության ուժերը ճնշում են գործադրում իշխանությունների վրա
Աշխարհ
Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտարարել է, որ Ուկրաինայի անվտանգության ուժերը ճնշում են գործադրում քաղաքային իշխանությունների վրա, մեջբերում է Կիև 24 հեռուստաալիքը։
«Իրավապահ մարմինների կողմից տեղական իշխանությունների վրա ճնշումների ալիքը շարունակվում է։ Վերջին շրջանում այն ակտիվացել է՝ շահարկումներ, սուտ, օրինական ընթացակարգերի խախտում, շինծու հիմքերով քրեական գործեր»,- ասել է քաղաքապետը։
Նրա խոսքով, Կիևի իշխանությունները փորձում են վարկաբեկել իրեն, որպեսզի կաթվածահար անեն բնակավայրի կենսապահովման համակարգը։ Այդ նպատակով կոմունալ ծառայություններում խուզարկություններ են իրականացվում։
Կլիչկոն նշել է, որ միայն անցյալ տարի քաղաքային կառավարման մարմիններում ավելի քան 200 խուզարկություն է իրականացվել։
