Չինաստանը ԿՀՎ-ի տվյալները COVID-ի ստեղծմանը Չինաստանի մասնակցության մասին սադրանք է համարում
Աշխարհ
Չինաստանը ԿՀՎ-ի տեղեկատվությունը չինական կենսալաբորատորիաներում COVID-19-ի զարգացման մասին համարել է քաղաքական մանիպուլյացիա, ասել է Վաշինգտոնում Չինաստանի դեսպանատան ներկայացուցիչ Լյու Պենգյուն։
«Դրանք նույն հին քաղաքական մանիպուլյացիաներն են՝, որոնք վստահելի չեն», -Lurer.com-ի փոխանցմամբ՝ նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը:
Բացի այդ, դիվանագետն ընդգծել է, որ Պեկինը համաձայն չէ ԿՀՎ-ի դիրքորոշման հետ այս հարցում և կոչ է անում հրաժարվել դավադրության տեսություններից։ Պենգյուն հավելել է, որ Վաշինգտոնը նույնպես չի ներկայացնում էական ապացույցներ իր տեսությունը հաստատելու համար:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռաթքլիֆը ենթադրել էր, որ կորոնավիրուսը կարող էր մշակվել Ուհանի կենսալաբորատորիաներում և տարածվել վիրուսի արտահոսքի պատճառով։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանի ամանորյա ֆոտոշարքն ու Ձմեռ պապի նվերը