ԱՄՆ-ի հետ Պանամայի ջրանցքի սեփականության շուրջ բանակցություններ չեն լինի․ Պանամայի նախագահ
Աշխարհ
Պանամայի նախագահ Խոսե Ռաուլ Մուլինոն հինգշաբթի օրը հայտարարել է, որ Պանամայի ջրանցքի սեփականության վերաբերյալ ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի։ Այս մասին հաղորդում է Associated Press-ը, փոխանցում է Euromedia24-ը:
Նա հույս է հայտնել, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի առաջիկա այցը թույլ կտա կենտրոնանալ ընդհանուր շահերի վրա՝ ներառյալ միգրացիան և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարը։
Իր երդմնակալության օրը Թրամփն ասել է, որ ամերիկյան նավերի համար «լուրջ վճարներ են գանձվում և դրանց հետ ամեն կերպ անարդարացի են վարվում»՝ նշելով, որ «առաջին հերթին Չինաստանն է ղեկավարում Պանամայի ջրանցքը»:
Նա ավելի վաղ հայտարարել էր, որ ԱՄՆ-ը կարող է պահանջել վերադարձնել ջրանցքը։
