Նուբարաշենում դատապարտյալը կարել է բերանը և մեխել ոտքերը
Իրավունք
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում դատապարտյալ Արթուր Սմբատյանը կարել է բերանը և մեխել երկու ոտքը: Այս կապակցությամբ Lurer.com-ը զրուցեց ՔԿՀ վարչությունների մամուլի քարտուղար Գոռ Ղլեչյանի հետ, ով հայտնեց, որ դեպքի առթիվ տեղեկություններ տալ չի կարող, և որ Արդարադատության նախարարության պաշտոնական կայքում այդ միջադեպի մասին արդեն տեղեկություն տեղադրվել է: Ստորև ներկայացնում ենք այն.
«Օրեր առաջ լրատվամիջոցներից մեկը հրապարակել էր «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պահվող դատապարտյալ Արթուր Սմբատյանի բողոքը, իսկ այսօր նաև նրա մոր՝ Ռոզա Սարդարյանի նամակն այն մասին, որ քրեակատարողական հիմնարկի ղեկավարությունը «տարբեր պատճառաբանություններով մերժում է դատապարտյալին ընդգրկել «Մետադոն» կոչվող ծրագրում»:
Նշենք, որ «Մետադոնային փոխարինող բուժման» ծրագրի մեջ ընդգրկված անձը պարտավորվում է բուժման ողջ ընթացքում առանց բժշկի նշանակման չօգտագործել որևէ թմրամիջոց կամ հոգեմետ նյութ:
Տեղեկացնում ենք, որ առաջին հրապարակումից անմիջապես հետո ՀՀ արդարադատության նախարարի հանձնարարությամբ փաստի առթիվ նշանակվել է ծառայողական քննություն: Արդյունքների մասին կտեղեկացնենք քննությունն ավարտելուց հետո»:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում