Իսրայելը վաղը ազատ կարձակի 90 պաղեստինցիների
Աշխարհ
Իսրայելը վաղը ազատ կարձակի 90 պաղեստինցի բանտարկյալների, որոնցից 9-ը դատապարտվել էին ցմահ ազատազրկման, հայտնել է պաղեստինյան ՀԱՄԱՍ-ը։
«Պաղեստինյան դիմադրության կողմից սիոնիստ (իսրայելցի-խմբ․) պատանդների անունները փոխանցելուց հետո 9 ցմահ ազատազրկված և 81՝ երկար տարիների ազատազրկման դատապրտված պաղեստինցեր շաբաթ օրը ազատ կարձակվեն՝ փոխանակման գործարքի չորրորդ փուլի շրջանակներում»,- նշել է ՀԱՄԱՍ-ը։
Ավելի վաղ պաղեստինյան շարժումը հայտարարել էր, որ վաղը ազատ կարձակի 3 իսրայելցի պատանդների և Իսրայելին էր ուղարկել նրանց անունները։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)