Սիրիայի նոր իշխանությունները ձերբակալել են Բաշար Ասադի զարմիկին
Աշխարհ
Սիրիայի նոր իշխանությունները ձերբակալել են նախկին նախագահ Բաշար Ասադի զարմիկին՝ Աթեֆ Նաջիբին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են տեղական լրատվամիջոցները։ Նաջիբին ձերբակալել են Լաթաքիայում։
Նա մեղադրվում է սիրիացի ժողովրդի դեմ հանցագործություններ կատարելու մեջ։
Նա Բաշար Ասադի օրոք ղեկավարել է Դերաա նահանգի քաղաքական անվտանգության վարչությունը և մասնակցություն է ունեցել հակակառավարական ցույցերի ճնշմանը։
Լաթաքիայի նահանգի հասարակական անվտանգության վարչության տնօրեն, փոխգնդապետ Մուստաֆա Կնեֆաթին հայտարարել է, որ այս քայլը իշխանությունների ջանքերի մաս է՝ պատասխանատվության ենթարկելու Սիրիայի ժողովրդի դեմ հանցագործություններ կատարած անձան:;


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան