Ֆիլադելֆիայում բժշկական ինքնաթիռ է կործանվել (լուսանկարներ)
Աշխարհ
Ֆիլադելֆիայի հյուսիս-արևելքում բժշկական տարհանման ինքնաթիռը վթարի է ենթարկվել թռիչքից անմիջապես հետո: Այս մասին գրում է BBC-ն։
Օդային շտապօգնության ընկերությունը, որը շահագործել է վթարի ենթարկված «Learjet 55»-ը, հայտնել է, որ ինքնաթիռում եղել են անձնակազմի չորս անդամներ, մեկ մանկական հիվանդ և ուղեկցորդ:
«Այս պահին մենք չենք կարող հաստատել որևէ ողջ մնացածի մասին», - ասվում է Jet Rescue Air Ambulance-ի հայտարարության մեջ:
Զոհերի մասին տեղեկությունները ճշտվում են։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)