Առնվազն 700 մարդ է զոհվել Կոնգոյում․ ՄԱԿ
Աշխարհ
ՄԱԿ-ը հայտնում է, որ առնվազն 700 մարդ է զոհվել կիրակի օրվանից Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության արևելյան ամենամեծ քաղաքում՝ Գոմայում ինտենսիվ մարտերի հետևանքով, հայտնում է BBC-ն։
ՄԱԿ-ի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը հայտնել է, որ 2800 մարդ վիրավորվել է, երբ Ռուանդայի կողմից աջակցվող «M23» ապստամբները գրավել են նահանգի Հյուսիսային Կիվուն:
Էթնիկ թութսի «M23»-ն ասում է, որ պայքարում է փոքրամասնության իրավունքների համար, մինչդեռ Կոնգոյի Կոնգոյի կառավարությունն ասում է, որ Ռուանդայի կողմից աջակցվող ապստամբները ձգտում են վերահսկողության տակ առնել արևելյան շրջանի հսկայական հանքային հարստությունը:
ՄԱԿ-ի պաշտոնյան նաև զգուշացրել է, որ զոհերի թիվը կավելանա։
Բուկավուի պաշտպանության համար հարյուրավոր քաղաքացիական կամավորագրվել են:
Մի երիտասարդ ասել է AFP-ին. «Ես պատրաստ եմ մեռնել իմ երկրի համար»:


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)