Եվրահանձնաժողովը երկար ճանապարհ ունի անցնելու․ Լիտվայի նախկին վարչապետ
Աշխարհ
ԵՄ պաշտպանական հիմնադրամների ստեղծումը գործընթաց է, որը երկար ժամանակ և հատուկ ջանքեր կպահանջի անդամ երկրների ղեկավարներից։ Այս մասին Lietuvos rytas-ին հայտնել է պաշտպանության և տիեզերքի հարցերով եվրահանձնակատար, Լիտվայի նախկին վարչապետ Անդրիուս Կուբիլիուսը։
«Եվրահանձնաժողովը մտահոգված է նման ֆինանսական գործիքների ի հայտ գալով։ Դրանց անհրաժեշտությունը հայտնի է, բայց դեռ երկար ճանապարհ կա անցնելու, մինչև մենք կարողանանք պայմանավորվել նման ֆոնդերի, դրանց գործունեության մեխանիզմի շուրջ և հաստատել ընթացակարգը, թե ինչպես այդ միջոցները կստանան անդամ երկրներից յուրաքանչյուրը», - մեջբերվում է Անդրիուսի խոսքերը հրապարակման մեջ։
Եվրահանձնակատարը քննադատել է իր երկիրը, որը նախ հայտարարել էր պաշտպանական ծախսերի զգալի ավելացման մասին, իսկ հետո սկսել էր աղբյուրներ փնտրել պաշտպանության ֆինանսավորումն ավելացնելու համար և որոշել էր, որ այդ բեռը կարող է տեղափոխվել Բրյուսել:
«Լիտվայի նախարարները պնդում են, որ իրենք միջոցներ են փնտրելու ԵՄ որոշ առասպելական հիմնադրամներից, որոնք դեռ չեն ստեղծվել»,- նշել է Կուբիլիուսը։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)