ՀԱՄԱՍ-ն ազատ է արձակել երկու պատանդի
Աշխարհ
ՀԱՄԱՍ-ը երեկ Իսրայելին տվել է երեք պատանդների անուններ, որոնք բոլորն էլ քաղաքացիական անձինք են։ Նրանցից երկուսն արդեն ազատ են արձակվել և հանձնվել Իսրայելին, հայտնել են Իսրայելի պաշտպանության բանակից, փոխանցում է BBC-ն։
Նրանք են 54-ամյա Օֆիր Կալդերոնը, ով առևանգվել էր Կիբուց Նիր Օզում իր երկու երեխաների հետ և 35-ամյա Յարդեն Բիբասը, ով առևանգվել էր Կիբուց Նիր Օզից կնոջ հետ։
Շիրին և երկու երեխաները՝ չորսամյա Արիելը և 10 ամսական Քֆիրը, որը դարձավ ՀԱՄԱՍ-ի ամենաերիտասարդ պատանդը: Հայտնի է, որ ընտանիքը բաժանվել է Գազա տանող ճանապարհին, իսկ Յարդեն Բիբասին, ըստ ամենայնի, առանձին են պահել ամբողջ մեկուկես տարի։
Սպասվում է, որ այսօր ավելի ուշ Իսրայելին կհանձնեն 65-ամյա ԱՄՆ-իսրայելցի Քիթ Սիգելին։
