Իտալիան լուրջ խախտումներ ունի
Աշխարհ
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշել է, որ Իտալիան խախտել է Նեապոլի շրջակայքում թունավոր թափոններով աղտոտված տարածքում բնակվող մոտ 3 միլիոն քաղաքացիների իրավունքները, հայտնում է EN-ը։
Հռոմին երկու տարի ժամանակ է տրվել անօրինական թափոնների խնդիրը լուծելու համար։ Իտալիայի իշխանությունները ասում են, որ աղտոտվածության առնվազն մի մասը կապված է բազմամիլիարդ դոլար արժողությամբ թափոնների հեռացման գործարքների հետ, որոնցում ներգրավված է Կամորա մաֆիայի խմբավորումը:
Արդարադատության եվրոպական դատարանը մատնանշել է, որ տարիներ շարունակ խնդիրը չի լուծվում, այդ ընթացքում աղբավայրերը թունավորում են ստորերկրյա ջրերը և բացասաբար են անդրադառնում մարդկանց առողջության վրա։
