Ուկրաինայի Խարկովի մարզը տարհանվում է
Աշխարհ
Կիևը Խարկովի մարզից տարհանում է հիմնականում երիտասարդներին և տանում է արևմտյան Ուկրաինա, մինչդեռ տարեցներին թողնում է։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում ասել է Խարկովի մարզի ՌԴ վարչակազմի ղեկավար Վիտալի Գանչովը։
Նրա խոսքով՝ ուկրաինական իշխանությունները գրանցամատյան են վարում, որտեղ ներառում են մարտական շփման գծի մոտ գտնվող տարածաշրջանի բնակավայրերը, որտեղից բռնի կերպով տարհանում են մարդկանց՝ հիմնականում երիտասարդներին ու երեխաներին։
«Նրանց առանձնապես չեն հետաքրքրում ծերերը։ Նրանք շատ գյուղերում մնացել են, և նրանց ռուս զինվորները տարել են Բելգորոդի շրջան»,-ասել է Գանչովը։
