Լեհաստանը օդ է բարձրացրել կործանիչները
Աշխարհ
Լեհաստանի զինված ուժերի ստորաբաժանումների օպերատիվ հրամանատարությունը հայտնել է, որ լեհական կործանիչները ենթադրաբար օդ են բարձրացվել Ուկրաինայում ռուսական գործողության պատճառով։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
«Ռազմական ավիացիան սկսել է գործել մեր օդային տարածքում»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Լեհական հրամանատարությունը որոշել է գործի դնել բոլոր առկա ուժերն ու միջոցները։
Գերատեսչության տվյալներով՝ օդ է բարձրացել երկու կործանիչ։ Բացի այդ, բարձր պատրաստվածության են բերվել ցամաքային հակաօդային պաշտպանության և ռադիոտեղորոշիչ հետախուզման համակարգերը։
Ըստ լեհ զինվորականների՝ ձեռնարկված միջոցառումներն ուղղված են «խոցելի տարածքներին» սահմանակից տարածքների անվտանգության ապահովմանը։
Վերջին անգամ Լեհաստանը նույն պատճառով մարտական ինքնաթիռներ է օդ բարձրացրել հունվարի 15-ին:
